Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ  ԲՈՒԼՂԱՐԻԱՆ Է, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
02/11/2010 16:03
Կիսվել

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ Է, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

2010 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներով արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերը Բուլղարիան է, իսկ ներմուծման ոլորտում` Ռուսաստանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` 2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանից Բուլղարիա են արտահանվել 107472.0 հազար դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ, որը կազմում է ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 15.2%-ը: Հատկանշական է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Բուլղարիա արտահանման ծավալներն աճել են 2,2 անգամ:

ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը ներկայացնող վիճակագրական տվյալների համաձայն, արտահանման ոլորտում ՀՀ հիմնական գործընկերների շարքում են հայտնվել նաև Գերմանիան, Ռուսաստանը, Բելգիան, ԱՄՆ-և և Նիդերլանդները: Հաշվետու ամիսների արդյունքներով Գերմանիային բաժին է ընկնում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալի 14,2%-ը, Ռուսաստանին` 13,9%-ը, Նիդերլանդներին` 9,2%-ը, ԱՄՆ-ին` 8,5%-ը,  իսկ Բելգիային` 8,0%-ը:
 
Ներկայացված տվյալների համաձայն, ներմուծման ոլորտում ինչպես ըստ առևտուր անող երկրի, այնպես էլ ապրանքի ծագման երկրի, ՀՀ հիմնական գործընկերը, ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով, Ռուսաստանն է:  Հաշվետու ամիսների ընթացքում, ըստ առևտուր անող երկրի, ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 15.9%-ը (425929.1 հազար դոլար) բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները (9,1%), ԱՄՆ-ն (8,5%), Չինաստանը (6,6%),  Պանաման (6,1%), Վրաստանը (5,8%), Ուկրաինան (5,3%):
 
Եթե ՀՀ ներմուծման ընդհանուր ծավալի կառուցվածքը դիտարկենք ըստ ապրանքի ծագման երկրի, ապա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալի 22,7%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 11,0%-ը` Չինաստանին, 5,9%-ը` Ուկրաինային, 5,3%-ը` Թուրքիային, 5,4%-ը` Գերմանիային, 5.1%-ը` Իրանին:
 
Ընդհանուր առմամբ, ՀՀ արտահանման ծավալների 17,5%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, 51,2%-ը` ԵՄ երկրներին, իսկ  ներմուծման ծավալներից` համապատասխանաբար 22,4%-ը և 22,5%-ը:
 
Նշենք նաև, որ  ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2010 թվականի հունվար-սեպտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1277.3 մլրդ. դրամ կամ 3383.7 մլն. դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը` 266.3 մլրդ. դրամ (705.3 մլն. դոլար) և ներմուծումը` 1011.0 մլրդ. դրամ ( 2678.4 մլն. դոլար): Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է 744.7 մլրդ. դրամով (1973.1 մլն. դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնությամբ ստացված բեռների` 731.8 մլրդ. դրամով (1939.0 մլն. դոլարով):
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2