Ֆինանսական

USD BUY - 366.00-1.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 431.00+1.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
Կենտրոնական Բանկ. Արձանագրություն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
19/05/2021 16:08
Կիսվել

Կենտրոնական Բանկ. Արձանագրություն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2021 թվականի մայիսի 4-ի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստին մասնակցում էինՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Օլեգ Աղասյանը, Հովհաննես Խաչատրյանը, Դավիթ Նահապետյանը:

Խորհրդի նիստը սկսվեց մայիսի 4-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբՔննարկվեցին գնաճիարտաքին միջավայրիիրականհարկաբյուջետային, ֆինանսական և դրամավարկային հատվածների զարգացումները` աշխարհում դեռևս պահպանվող համավարակի և տնտեսական հեռանկարների հետ կապված առկա անորոշության ազդեցությունների գնահատման համատեքստում:

Արձանագրվեց, որ 2021 թվականի մարտին գրանցվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և ամսվա վերջին կազմել 5.8%: Ընդհանուր գնաճին համընթաց ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը մարտի վերջին կազմել է 6.6%։ Ըստ խոշոր ապրանքախմբերի, ամսվա ընթացքում 1.0%-ով աճել են «Սննդամթերք, խմիչք և ծխախոտ» ապրանքախմբի գները, 1.6%-ով՝ ոչ պարենային ապրանքների գները և 0.5%-ով՝ ծառայությունների սակագները: Արձանագրվեց նաև, որ առանց պարենի և էներգակիրների սպառողական զամբյուղի արժեքը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 4.3%-ով:

Ներկայացվեցին արտաքին հատվածում 2021թ. առաջին կիսամյակի զարգացումները, որոնց համաձայն ՀՀ հիմնական գործընկեր երկրներում  շարունակվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումները՝ պայմանավորված խթանող քաղաքականությունների իրականացմամբ և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման որոշակի դրական արդյունքներով: Ընդ որում, ակնկալվում է, որ ԱՄՆ-ում և Ռուսաստանում՝ համապատասխանաբար «Բայդենի փաթեթի» և նավթի գների աճի պայմաններում վերականգնման տեմպերը կլինեն Դրամավարկային քաղաքականության ծրագրում կանխատեսվածից ավելի արագ: Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների և դիտված մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ ապրանքահումքային հիմնական շուկաներում շարունակում են դրսևորվել գնաճային միտումներ, որոնք արտահայտվում են նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Այնուամենայնիվ, քանի որ ԱՄՆ-ում և Եվրոգոտում արձանագրված բարձր գնաճը գնահատվում է անցումային և ժամանակավոր երևույթ` պայմանավորված նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էական ցածր գնաճի բազային ազդեցությամբ, այդ երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն: Մինչդեռ Ռուսաստանի ԿԲ-ն, գնաճի արագացումից ածանցվող գնաճային սպասումները զսպելու նպատակով, տարվա ընթացքում կշարունակի աստիճանաբար խստացնել պայմանները և անցում կատարել չեզոք դրամավարկային քաղաքականությանը:

ՀՀ տնտեսական իրավիճակի մասով ամփոփվեցին առաջին եռամսյակի զարգացումները և արձանագրվեց, որ թե՛ տնտեսական ակտիվության և թե՛ ներքին պահանջարկի մասով նախանշվում են ԿԲ գնահատականների համեմատ ավելի դրական միտումներ: Այսպես, առաջին եռամսյակի համար ԴՎՔ ծրագրում նախանշված 6.8% անկման դիմաց տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 2.0%-ով: Դրական շեղմանը հիմնականում նպաստել են արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների՝ սպասվածից փոքր նվազումները: Այստեղ հատկանշական է մեծածախ առևտրում արձանագրված էական բարելավումը, այն դեպքում, երբ մանրածախ առևտրի ոլորտում անկումը շարունակվում է` փաստելով դեռևս պահպանվող թույլ պահանաջարկի մասին: Այնուամենայնիվ, ներքին պահանջարկի սպասվածից արագ տեմպերով վերականգնմանը հիմնականում նպաստել են արտերկրից դրամական փոխանցումների և տնտեսության վարկավորման ավելի դրական զարգացումները, մինչդեռ Կառավարությունը, սպասվածից ավելի արագ տեմպերով, աստիճանաբար կրճատում է հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման չափը:

Խորհուրդը քննարկեց անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսական շուկայում ձևավորված իրավիճակը և արձանագրեց, որ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները համապատասխանորեն արձագանքել են ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի նախկին փոփոխություններին՝ ձևավորվելով հիմնականում դրա շուրջ: Պետական պարտատոմսերի շուկայում ևս նշված ժամանակահատվածում դիտվել է եկամտաբերության աճ՝ առավելապես կորի երկարաժամկետ հատվածումԱրձանագրվեց, որ առաջին եռամսյակում քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը որոշակի ժամանակային լագով արտահայտվել է նաև բանկային համակարգում վարկերի և ավանդների տոկոսադրույքների վարքագծում: Դրան զուգահեռ փաստվեց նաև, որ փետրվար-մարտ ժամանակահատվածում դիտվել է բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման որոշակի աշխուժացում, ինչը, ըստ ԿԲ գնահատականների, պայմանավորվել է վարկավորման թե’ առաջարկի պայմանների թուլացմամբ և թե’ պահանաջարկի աստիճանական վերականգնմամբ: Միաժամանակ, արժութային շուկայում ձևավորված իրավիճակային խնդիրները և աղճատումները չեզոքացնելու նպատակով ԿԲ-ը արժութային շուկայում ունեցել է իրավիճակային միջամտություն՝ նպաստելով ֆինանսական շուկայի նորմալ գործունեությանը։ Անդրադառնալով ֆինանսական շուկայում ԿԲ դրամավարկային քաղաքականությանն արձագանքման խնդիրներին` Խորհուրդն արձանագրեց, որ պարտադիր պահուստավորման մեխանիզմում իրականացված փոփոխությունները, ուղղված երկրում նախկինում նախաձեռնված դրամայնացման գործընթացի շարունակականության ապահովմանը, դրականորեն կնպաստեն դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի արդյունավետության բարձրացմանը: Միևնույն ժամանակ, քննարկվեց ԿԲ գործիքակազմում որոշակի փոփոխություն կատարելու անհրաժեշտության հարցը՝ նպատակաուղղված ֆինանսական շուկայի տարբեր հատվածների գործունեության արդյունավետության բարձրացմանը: 

Խորհուրդն այս նիստում շեշտադրեց ապրիլին ևս պահպանվող բարձր գնաճային միջավայրի և դրանից ածանցվող գնաճային սպասումների ավելացման խնդիրը: Արձանագրվեց, որ թե՛ ընդհանուր և թե՛ բնականոն 12-ամսյա գնաճների շեղումը կանխատեսված մակարդակներից հիմնականում պայմանավորված են եղել առաջարկի գործոններով՝ ներմուծվող մի շարք պարենային ապրանքների ներքին գների սպասվածից բարձր աճով: Նշվեց նաև, որ, չնայած գնաճային սպասումների որոշակի ավելացմանը, դրանք գնահատվում են կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված են: Դրան զուգահեռ արձանագրվեց նաև, որ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագա ուղեգծի վերաբերյալ անորոշությունները, ինչը կարող է գնաճային սպասումների հետագա արագացման ռիսկեր առաջացնել:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով վերոնշյալ մակրոտնտեսական իրավիճակը և դրա համապատկերում արտաքին և ՀՀ տնտեսություններից սպասվող գնաճային ազդեցությունները՝ Խորհրդի քննարկմանն էր ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելու առաջարկ: Խորհրդի բոլոր անդամներն էլ ընդունելի էին համարում քաղաքականության տոկոսադրույքի առաջարկվող բարձրացման հիմնավորումը և գտնում էին, որ առաջին եռամսյակում համաշխարհային ու ՀՀ տնտեսությունների և համախառն պահանջարկի վերականգնման՝ սպասվածի համեմատ դրական զարգացումների, ինչպես նաև գնաճային ազդեցությունների ավելացման պայմաններում անհրաժեշտ է հաղորդակցել դրամավարկային խթանող դիրքը աստիճանաբար չեզոքացնելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Խորհուրդը համակարծիք էր, որ ԿԲ գործողությունները և ազդակները կարևոր են ԿԲ կողմից գնաճի նպատակի իրագործման ուղղությամբ հասարակության մոտ ձևավորված անորոշությունների նվազեցման և չեզոքացման համար: Այդուհանդերձ, քննարկման ընթացքում խորհրդի անդամների կողմից հնչեցվեցին նաև առաջարկված տարբերակից մի դեպքում ավելի փոքր և մյուս դեպքում ավելի մեծ քայլով բարձրացման առաջարկներ: Առաջին դեպքում հիմնավորումն առաջիկայում դեռևս պահպանվող թույլ ներքին պահանջարկն էր և բարձր գնաճի ժամանակավոր բնույթը, իսկ երկրորդ դեպքում՝ ավելի արագ նորմալ իրավիճակին հասնելը և գնաճային սպասումները կայունացնելը: Քննարկման և բերված դատողությունների ամփոփման արդյունքում ԿԲ խորհուրդը ձայների մեծամասնությամբ ընդունեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով բարձրացնելու որոշում՝ միաժամանակ մնալով այն կարծիքին, որ առաջիկայում ևս հետևողական է լինելու գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդն արձանագրեց, որ տնտեսական հեռանկարների բարձր անորոշության ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, իսկ դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37