
APPLE-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ԱՄԵՆԱԵԿԱՄՏԱԲԵՐՆ ԵՆ
Վերջին տաս տարիների կտրվածքով ամերիկյան ընկերությունների շրջանում առավել բարձր եկամուտ են ապահովել Apple-ի բաժնետոմսերը: Այսպես, iPhone, iPad և Mac համակարգիչներ արտադրող ընկերության բաժնետոմսերի արժեքն այսօր տատանվում է 300 դոլարի սահմաններում, մինչդեռ 10 տարի առաջ Apple ընկերության մեկ բաժնետոմսի միջին գինը կազմում էր 9,25 դոլար:
Այսպիսով, Apple-ի մեկ բաժնետոմսի գինը վերջին 10 տարվա ընթացքում աճել է շուրջ 3000%-ով: Այլ խոսքերով, եթե 10 տարի առաջ որևէ ներդրող Apple-ի բաժնետոմսերում ներդրած լիներ 1 հազար դոլար, ապա այսօր այս նույն ներդրողը կունենար շուրջ 32,28 հազար դոլար: