ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 2 ՄԼՐԴ 464 ՄԼՆ 436 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել 31 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT31096116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկըª 2 մլրդ 464 մլն 436 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 464 մլն 436 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 946 906 394 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3020 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր: