Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻՆ
04/11/2010 17:37
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻՆ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնց ընդունման դեպքում զգալիորեն կմեծանա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը ապրանքային շուկայում` մրցակցային միջավայրի բարելավման, օրենքի խախտումների կանխման, բացահայտման և հետևանքների վերացման, սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։

Կառավարության հավանությունն է ստացել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ իրավական դաշտի ստեղծմամբ, մասնավորապես` ՀՀ կառավարության հավանությանն արժանացած պետական և մասնավոր ծրագրերի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Սույն օրենքը կարգավորում է մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների շրջանառության ընթացքում ծագող իրավահարաբերությունները։

Կառավարությունը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 45000 դրամ։ Գործադիրն արդեն իսկ նախաձեռնել է այդ թիվը ներկայիս 30000-ի փոխարեն դարձնել 32500։ Ըստ կառավարության եզրակացության` պատգամավորների առաջարկն ընդունելու դեպքում կխախտվի մակրոտնտեսական կայունությունը, առաջ կգան լրացուցիչ զգալի ծախսեր, ուստի գործադիրը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը։ 

Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14