08/11/2010 11:25
FORBES-Ը ԿԱԶՄԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Նյու-Յորքի բիզնես-դպրոցի պրոֆեսոր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական խորհրդական և Roubini Global Economics Monitor վերլուծական գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Նուրիել Ռուբինին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետը: Ամերիկյան հայտնի Forbes ամսագրի վարկանիշում Ռուբինին զբաղեցնում է առաջին պատվավոր հորիզոնականը:
Հիշեցնենք, որ դեռևս 2005 թվականին Նուրիել Ռուբինին կանխատեսել էր ԱՄՆ հիփոթեքային շուկայի անկումն և վերջինիս հետքերով` համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգի տատանումներն ու ճգնաժամը: Այս կանխատեսումներից հետո Ռուբինիին սկսեցին անվանել «մարգարե»:
Նշենք նաև, որ Times ամսագիրն իր հերթին Նուրիել Ռուբինիի անունն ընդգրկել է աշխարհի ամենահայտնի 100 մարդկանց ցուցակում` «մտածողներ» կատերգորիայում:
Հատկանշական է, որ ամերիկացի այս տնտեսագետի գրեթե բոլոր կանխատեսումները վատատեսական են, սակայն դրանց զգալի մասն արդեն իսկ իրողություն է:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
