08/11/2010 15:12
ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ 5 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է արտաքին առևտրով ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն 2010 թվականի առաջին ինն ամիսներին հանրապետություն է ներմուծվել 14 079 ավտոմեքենա` շուրջ 17 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:
Հատկանշական է, որ հաշվետու այս ինն ամիսների ընթացքում Հայաստան ներմուծված ավտոմեքենաների գերակշիռ մասը` ներմուծված ավտոմեքենաների 42.9%-ը, մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ են:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ներմուծվել նաև 5-10 հազար դոլար արժողությամբ 4467 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ` 1293 ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 1364 ավտոմեքենա, իսկ 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 908 ավտոմեքենա:
Ներկայացված տվյալների համաձայն` 2001-2007 թվականների ընթացքում ՀՀ ներմուծվել են առավելապես մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ, իսկ ճգնաժամային տարիներին` 2008 և 2009 թվականններին, հանրապետություն առավել շատ ներմուծվել են 5-10 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ:
28/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.4
-0.16
Եվրո (EUR)
434.35
-2.08
Ռուբլի (RUR)
4.9428
-0.0021
Լարի (GEL)
138.06
-0.12
Արծաթ
906.48
+12.63
10:50 28/04/26
10:30 28/04/26
18:39 27/04/26
