ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ Է 39.3%-ՈՎ
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 0,4%-ով: Հաշվետու ամիսներին հանրապետությունում արտադրվել է 26560.1 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիքներ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս նույն ժամանակահատվածում բնական հյութերի արտադրության ծավալներն աճել են 39.3%-ով և կազմել 7798.5 հազար լիտր:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով բնական հյութերի արտադրության ծավալները տարեկան կտրվածքով աճել էին 87.9%-ով: