LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 09/11/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինը նվազել է 1.25%-ով և կազմել 2443.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 8686.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.16%-ով և կազմել 24260.0 դոլար, անագի գինն աճել է 0.40%-ով և կազմել 26520.0 դոլար, կապարի գինը նվազել է 1.34%-ով և կազմել 2506.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 2494.00 դոլար, մոլիբդենի գին չի փոփոխվել և կազմել է 35000.0 դոլար, իսկ կոբալտի գինը կազմել է 38500.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: