Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
ԿԲ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ` 7.25% ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
09/11/2010 16:47
Կիսվել

ԿԲ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԹՈՂԵԼ Է ԱՆՓՈՓՈԽ` 7.25% ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

2010թ. նոյեմբերի 9-ի իր նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` 2010թ. հոկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 9.1%: Խորհուրդը փաստել է, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել առաջարկի շոկերով, մասնավորապես` հացամթերքի, մրգի և բանջարեղենի գների աճերով, որոնց ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4.4 տոկոսային կետ: 

Խորհուրդը, հիմք ընդունելով հիմնական պարենային և հումքային ապրանքների միջազգային շուկաներում վերջին երկու ամիսներին դրսևորված գներիմիտումները, միակարծիք է եղել ՀՀ տնտեսությունում գնաճային ռիսկերի դրսևորման հավանականության աճի վերաբերյալ: Մյուս կողմից, ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում:   

Խորհրդի գանհատմամբ` տնտեսության զարգացումների նկարագրված հեռանկարում կշարունակվի արտաքին հատվածի գերակա ազդեցությունը գնաճային միջավայրի ձևավորման առումով: Այդուհանդերձ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը բավարար է կանխատեսվող հորիզոնում առաջարկի շոկերով պայմանավորված գնաճի` երկրորդային ազդեցությունների և սպասումների չեզոքացման համար: Այս համատեքստում, խորհուրդը գտնում է, որ առաջարկի շոկերի մարմանը զուգընթաց, 2011 թ. երկրորդ կեսից սկսած, 12-ամսյա գնաճը կձևավորվի նպատակային միջակայքի սահմաններում: Միաժամանակ, կախված վերը նշված ռիսկերի դրսևորման չափից, չի բացառվում քաղաքականության տոկոսադրույք իճշգրտման անհրաժեշտությունը:

AMP
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58