Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Ինժեներական քաղաքում երկրորդ հարկի այգու նախագծային գաղափարների մրցույթ
02/06/2021 18:57
Կիսվել

Ինժեներական քաղաքում երկրորդ հարկի այգու նախագծային գաղափարների մրցույթ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարել է Ինժեներական քաղաքի գլխավոր մուտքին հարող հարթակի և Ինժեներական քաղաքում կառուցվելիք կայանատեղիի երկրորդ հարկի այգու գաղափարների մրցույթ:

Մրցույթի նպատակն է հավաքագրել նշված գոտիների հետաքրքիր ու նորարարական նախագծային գաղափարներ ու մոտեցումներ:

Հիմնադրամում նշել են, որ մրցույթին կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, այնպես էլ իրավաբանական անձինք՝ ճարտարապետական նախագծման կազմակերպություններ:

Մրցութային նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2021թ. հունիսի 8-ը։

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով: Հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից և ճարտարապետներից ձևավորված մրցութային հանձնաժողովը կգնահատի նախագծերը, որի արդյունքներով մրցանակը կշնորհվի առավելագույն միավորներ հավաքած մասնակցին:

Մրցույթում հաղթող՝ հարթակի և այգու հայեցակարգային նախագծերի համար նախատեսված է մեկ մրցանակային տեղ՝  500.000 ՀՀ դրամի չափով (ներառյալ՝ հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները):

Հավելենք, որ հարթակը և այգին տեղակայվելու են  Մոլդովական փողոցի և Գառնիի ճանապարհի միջև՝ Բագրևանդի փողոցում կառուցվող Ինժեներական քաղաքում և դրան հարակից տարածքում: Հայեցակարգային նախագծերը պետք է համահունչ լինեն  Ինժեներական քաղաքի Գլխավոր հատակագծի ամբողջական գաղափարի հետ։ Հարթակը զբաղեցնելու է  1300 քմ, իսկ այգին՝ 3920 քմ տարածք։

Մրցույթի մասնակցության պայմաններն ու այլ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32