Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Դեպի կանաչ ֆինանսական սովորույթներ. 4 լուծում Ինեկոբանկից
05/06/2021 13:42
Կիսվել

Դեպի կանաչ ֆինանսական սովորույթներ. 4 լուծում Ինեկոբանկից

Երկիրը փրկելու ուժը անհատների ձեռքերում է

Հունիսի 5-ն աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Բնությունն ու շրջապատող աշխարհը սիրելու ու խնամելու համար հատուկ օրեր պետք չեն, սակայն այս օրը ևս մեկ առիթ է կանգ առնելու և գնահատելու համար, թե իրականում որքան պատասխանատու ու հոգատար ենք մենք մեր շրջակա միջավայրի հանդեպ:

Հատկապես մեր օրերում, տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց, ավելի ու ավելի կարևոր է դառնում բնական ռեսուրսները խնայելու և դրանք բարեխղճորեն  սպառելու անհրաժեշտությունը կյանքի բոլոր ոլորտներում:

Հայաստանի ամենաթվային բանկն առաջարկում է 3+1 պարզ լուծում կանաչ ֆինանսական սովորույթներ ձևավորելու համար, որոնց կարևորության մասին գիտեն շատերը, բայց ոչ միշտ են կիրառում դրանք առօրյայում:

  1. Նվազեցնել թղթի կիրառությունը

Թուղթը խնայելու անհրաժեշտության մասին հաճախ ենք լսում, բայց արդյո՞ք փորձում ենք այդպես վարվել: Տարբեր գործարքներ, պայմանագրեր, կտրոններ, արդյունքում՝ օգտագործված թղթի մի ամբողջ կույտ: Այս ամենից, սակայն, հնարավոր է խոսափել մեր ֆինանսաբանկային առօրյայում շատ պարզ փոփոխություններ մտցնելու շնորհիվ. 

  • АТМ-ներից գումար կանխիկացնելիս հրաժարվել «Տպել անդորրագիրը»-ը առաջարկից:
  • Անկանխիկ գնումներ կատարելիս հրաժարվել կտրոնի/անդորրագրի մեր օրինակից:
  • Վարկեր, ավանդներ ձևակերպելիս և քարտ պատվիրելիս օգտվել օնլայն բենքինգի հնարավորությունից` դրանով իսկ խուսափելով թղթային տարբերակով պայմանագրեր կնքելու անհրաժեշտությունից, ինչպես նաև դրանք հետագայում կորցնելու վտանգից:
  • Բանկային քարտ պատվիրելիս ծածկագիրը ստանալ ոչ թե անհատական ծրարով, այլ օգտվել բանկային ծածկագիրը АТМ -ի միջոցով ակտիվացնելու հնարավորությունից:
  • Բանկային հաշվի քաղվածքները ստանալ միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝ խուսափելով թղթային տարբերակից:

Այս ամենը շատ հեշտ և կիրառելի է հատկապես Ինեկոբանկի InecoOnline համակարգի և InecoMobile հավելվածի միջոցով, որտեղ արտացոլվում և անվտանգ պահպանվում են մեր բոլոր ֆինանսական գործողությունները և հաճախորդին հասանելի են դառնում ցանկացած պահի: 

  1. Նվազեցնել պլաստիկի կիրառությունը

Պլաստիկի վերաբերյալ տարբեր ուսումնասիրություններ փաստում են, որ արդեն իսկ  գոյացած 6,3 միլիարդ տոննա պլաստիկ թափոնների 90% -ը չի քայքայվի առնվազն 500 տարի: Ավելին, միկրոպլաստմասե փոքրիկ բեկորները հայտնաբերվում են հողի, սննդի և խմիչքների մեջ, նույնիսկ շշալցված ջրում և օդում, որը մենք շնչում ենք:

Երկրագնդի բնակչության մեծ մասն առօրյայում կիրառում է պլաստիկը, որի 50% -ը միանգամյա օգտագործման է, և դրա ոչնչացումը նույնպես ենթադրում է բազմաթիվ թունավոր նյութերի ազդեցություն շրջակա միջավայրի վրա:

Բանկային կանաչ սովորույթներից մյուսը  կարող է դառնալ պլաստիկ քարտերի կիրառությունը նվազագույնի հասցնելը և մեր թվային իրականության մեջ օնլայն գնումների համար բացառապես թվային քարտեր կիրառելը, որոնք արդեն հասանելի են նաև Հայաստանում:

Ինեկոբանկի Visa Digital քարտի միջոցով հնարավոր է կատարել «կանաչ» օնլայն գնումներ աշխարհի ցանկացած կետից ցանկացած պահի: 

  1. Խուսափել տրանսպորտային փոխադրումից, երբ հնարավոր է

Գաղտնիք չէ, որ օդի աղտոտվածության մակարդակը վաղուց հատել է թույլատրելիի շեմը, և դրա մեծ մասն ապահովում են ավտոմեքենաների շահագործման արդյունքում դուրս մղվող գազերը:

Այս ամենը որոշակիորեն կրճատելու համար ֆինանսական սովորույթների մեջ կարելի է ներառել ոտքով քայլելը դեպի բանկի մոտակա մասնաճյուղ կամ կանխիկացման կետ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է խուսափել բանկ այցելելուց, գործարքները կատարել օնլայն բենքինգի միջոցով:      

  1. Կանաչ ներսից և դրսից

Շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու վերաբերմունք ցուցաբերելը ոչ միայն անհատների հոգածությունն է, այլև  բիզնեսների, որոնք  պատասխանատու են նաև իրենց աշխատակիցների ու հաճախորդների համար:

Ուստի, այսօր ավելի ենք կարևորում կանաչ բիզնեսներ ունենալու անհրաժեշտությունը:

Ողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում հասանելի են բարձր արդյունավետությամբ այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավոր են դարձնում էներգախնայողությունը, վերականգնվող էներգիայի աղբյուրների հասանելիությունը, ջրի և այլ բնական պաշարների արդյունավետ սպառումը:

Ինեկոբանկը, շարունակելով  խրախուսել կանաչ տեխնոլոգիաների և կանաչ պրակտիկայի կիրառումը Հայաստանում, իր միջազգային գործընկերների հետ Երևանում և մարզերում ընձեռում է վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և կլիմայի հարմարվողականությանն ուղղված «կանաչ ֆինանսավորման» հնարավորություններ  այն բիզնեսներին, որոնք ունեն պատասխանատվության բարձր զգացում և փորձում են նվազեցնել իրենց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև երկար ժամանակ գրանցել կայուն աճ:

Նման գործունեության օրինակ է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) GEFF-ը  Հայաստանում  ծրագրի հետ համագործակցությունը, որի շրջանակում ոչ միայն ֆինանսավորման հնարավորություններ են ստեղծվում բիզնես գործունեությունն ավելի կանաչ դարձնելու համար, այլ նաև իրականացվում են հանրային իրազեկման միջոցառումներ բանկի աշխատակիցների և հաճախորդների համար:

Ինեկոբանկը, հավատարիմ մնալով «կանաչ` ներսից և դրսից» իր մոտեցմանը, ջանալու է շարունակաբար հանդես գալ նախաձեռնություններով` խթանելու կանաչ տնտեսության գաղափարը իր աշխատակիցների և հաճախորդների շրջանում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2