
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ԶԵՂՉՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐ MASTERCARD ՎՉԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նոյեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 31 –ը իրականացնում է ակցիա, որի շրջանակում կտրամադրի իր հաճախորդներին MC GOLD և MC Standard պլաստիկ քարտերը զեղչված սակագներով:
Քարտերի տրամադրման պայմանները`
– MC Standard – Քարտի տրամադրում` անվճար, տարեկան սպասարկման վարձ` 0 դրամ, չնվազող մնացորդ` չի սահմանվում:
– MC Gold – Քարտի տրամադրում` անվճար, տարեկան սպասարկման վարձ 2000 դրամ, չնվազող մնացորդ` չի սահմանվում:
Քարտերի տրամադրման պայմանները գործում են MC GOLD և MC STANDARD քարտերի գործողության ժամկետի ընթացքում (2 տարի):