Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ
11/11/2010 17:26
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ

Այսօր` նոյեմբերի 11-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունը հավանություն է տվել Պետական ներքին ֆինանսական հսկողության ռազմավարությանը և Պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի ներդրման 2011-2013 թվականներիգործողությունների ծրագրին։ Սահմանվել են ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության ամբողջական և ժամանակակից համակարգի ներդրման համար անհրաժեշտ նախադրյալներն ու գործողությունները։ Ռազմավարությունը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի բյուջետային դեպարտամենտի և «ՍԻԳՄԱ» ծրագրի գործուն մասնակցությամբ, համակարգի ներդրման առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու են 2010-2013 թվականների ընթացքում։

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանելով կառավարության այս որոշումը նշել է, որ դա կարևորագույն ինստիտուցիոնալ համակարգ է, որը պետական կառավարման համակարգում պարտադիր պետք է ներդրվի։ Նրա տեղեկացմամբ, այդ հայեցակարգը բավականին երկար քննարկումների և փորձագիտական գնահատականների արդյունքում է ձևավորվել։ Հարցին ներգրավված են եղել Եվրամիության և միջազգային տարբեր կառույցների փորձագիտական խմբեր։

«Այս տարբերակը, որին ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվել, ըստ էության, համահունչ է եվրոպական չափանիշներին։ Հայեցակարգը ենթադրում է, որ պետական կառավարման համակարգում պետք է ձևավորվի ներքին աուդիտի համակարգ։ Սա իրականացնում է երեք հիմնական գործառույթ` ֆինանսական կառավարում, հսկողություն և անկախ ներքին աուդիտ։ Վերջինս կապահովի ֆինանսական հսկողությունը, թափանցիկությունը և ֆինասական ռեսուրսների արդյունավետ կառավարումը»,- ասել է նախարարը։

Տիգրան Դավթյանի խոսքով, հիմնական նպատակն այն է, որ այս համակարգի ներդրումը կենտրոնացված կոորդինացվի, բայց ապակենտրոնացված իրականացվի։
«Կոորդինացված կառավարումը կիրականացնի ՀՀ ֆինանսների նախարարությունը. դա կլինի մեթոդական կառավարում, մոնիտորինգ և վերահսկողություն։ Այսինքն` ֆինանսների նախարությունը կսահմանի խաղի կաննոններ, որոնցով տվյալ կառույցը պետք է առաջնորդվի, կհսկի թե այդ խաղի կանոններն ինչպես են իրականացվում պետական կառավարման մարմիններում։ Բայց յուրաքանչյուր կառույցի ներքին աուդիտը պետք է ապակենտրոնացված իրականացվի այդ կառույցի կողմից` ինքնուրույն։ Այդ առումով նրանցազատությունը մեծանում է, մեծանում է նաև պատասխանատվությունը»,- ասել է նախարարը` հույս հայտնելով, որ այս համակարգի ներդրումը կնպաստի պետական կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14