Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
12/11/2010 10:39
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ` նոյեմբերի 11-ին, ընդունել է ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը` հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, ՌԴ դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի և ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արամ Սաֆարյանի գլխավորությամբ: 

Նախագահն ընդգծել է, որ ամուր հիմքերի վրա գտնվող հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, և երկկողմ կապերի սերտացման գործում կարևոր դեր ունի նաև միջխորհրդարանական համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մեծ նվիրումով և ամենօրյա գործունեությամբ նպաստում են երկու երկրների հարաբերությունները տարեցտարի որակական նոր աստիճանի բարձրացնելուն: 

«Հայաստանը գնահատում և երախտագիտությամբ է վերաբերվում իր բարեկամներին»,-ասել է Նախագահ Սարգսյանը: Այդպիսի բարեկամներից մեկը, Սերժ Սարգսյանի խոսքով` ՌԴ պետական դումայի ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն է, ում Նախագահը պարգևատրել է Պատվո շքանշանով` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության խորացման, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 

Նիկոլայ Ռիժկովը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ՀՀ ազգային ժողովի և ՌԴ դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերում կայացված որոշումների արդյունքում մինչ այժմ իրականացված աշխատանքն ու երևանյան հերթական նիստում քննարկվելիք հարցերը, որոնք միտված են նորարարության, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կարևորագույն մի շարք այլ ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը: 

Նախագահը հաջողություն է մաղթել հանձնաժողովի աշխատանքին:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08