Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՍՏԱՑԵԼ Է ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ` 4-ՐԴ ՍԵՐՆԴԻ LTE ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
12/11/2010 16:53
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՍՏԱՑԵԼ Է ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ` 4-ՐԴ ՍԵՐՆԴԻ LTE ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին բջջային օպերատորն է, որը ՀԾԿՀ-ից կողմից ստացել է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն` 4-րդ սերնդի LTE ցանցի կառուցման նպատակով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից` ՀՀՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) բավարարել է ընկերության` 4G LTE (Long Term Evolution) տեխնոլոգիայի ներդրմամբ շարժական ռադիոկապի ցանցի կառուցման մասին դիմումը և համապատասխան թույլտվություն շնորհել մինչև 2019 թվականինոյեմբերի 4-ը 40 ՄՀց լայնությամբ` Երևանում 2500-2520 և 2620-2640, իսկ մարզերում` 2600-2640 ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման համար: Հանձնաժողովի որոշման համաձայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարտավորվում է իրականացնել LTE ցանցը կոմերցիոնգործարկումը մինչև 2011 թվականի մարտի 1-ը:

2010-ի կեսից սկսած, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում աշխարհի առաջատար մատակարարների և սարքավորումեր արտադրողների հետ համատեղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆունկցիոնալ փորձարկումներ էր իրականացնում` ցանցի աշխատանքի առանձնահատկությունները և վերջնական սպառողին մատուցվող ծառայության որակն ուսումնասիրելու և գնահատելու նպատակով: Մինչև 2010 թվականի դեկտեմբերի 1-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երևանի կենտրոնում կգործարկի 4G LTE համակարգի հատուկ փորձարարական գոտի: Փորձարարական գոտի ստեղծելու նպատակը իրական պայմաններում 4G ցանցի ապահոված արագության, ցանցի ներսում բջիջից բջիջ սահուն անցման (handover) կայունության և որակական այլ հատկանիշների ստուգումն է` նախքան 2011թ. փետրվարի վերջում կամ մարտի սկզբում այդ գերարագ ցանցի լիարժեք կոմերցիոն մեկնարկը: Նախնական փուլում 4G LTE ցանցը կոմերցիոն հիմունքներով հասանելի կլինի Երևանում, սակայն հետագայում ծածկույթը կընդլայնվի` ընդգրկելով հանրապետության մյուս հիմնական քաղաքներն ու այլ շրջանները:

LTE-ն 4-րդ սերնդի շարժական ռադիոկապի տեխնոլոգիա է: 4G LTE-ն համարվում է հաջորդ սերնդի բջջային լայնաշերտ կապի տեխնոլոգիա, որը հաջորդում է արդեն իսկ լայնորեն կիրառվող 3.5G/HSPA և HSPA+ տեխնոլոգիաներին: Իդեալական պայմաններում այն ապահովում է տվյալների փոխանցման մինչև 100 Մբիթ/վրկ արագություն` բազային կայանից դեպի բաժանորդի ընդունող սարքը և մինչև 50 Մբիթ/վրկ արագություն` բաժանորդի ընդունող սարքից մինչև բազային կայան:

Իրական պայմաններում, 3G տեխնոլոգիաների համեմատությամբ, 4G տեխնոլոգիան թույլ է տալիս ստանալ ներբեռնման և վերբեռնման մոտ 10 անգամ ավելի բարձր արագություն:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE ցանցի ներդրման շնորհիվ Հայաստանը կդասվի 4G ցանց ներդրած հազվագյուտ երկրների շարքին»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հեռահաղորդակցության տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը ժամանակը դարձնում է ապա գայումհաջողության հասնելու կարևորագույն գործոն: Շատ շուտով մենք կազդարարենք մեծ հեռանկարներ խոստացող LTE տեխնոլոգիայի` 4-րդ սերնդի ցանցի ներդրումը: Հեռահաղորդակցության ոլորտի ամենաարդիական և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը մեր բաժանորդներին կտա մրցակցային մեծ առավելություն: Ինչպես և երկրի բնակելի տարածքի մոտ 94%-ում ծածկույթ ապահովող 3.5G ցանցի դեպքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4-րդ սերնդի ցանցը հասանելի կդառնա Հայաստանի ողջ բնակչությանը»:

Լայնաշերտ ինտերնետից օգտվողների թվի շարունակական աճը ենթադրում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ռադիոկապի ցանցերը պետք է պատրաստ լինեն բավարարելու տվյալների փոխանցման հնարավորությունների հետ կապված պահանջարկը: Հետևաբար, Հայաստանի առաջատար բջջային օպերատորի համար առաջնային մարտահրավեր է դարձել ապագայի պահանջարկին համապատասխան ծառայությունների տրամադրումը:

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21