Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ` ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ  ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ
15/11/2010 15:01
Կիսվել

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ` ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ

2010թ. նոյեմբերի 15-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է նոր պրոդուկտ` վարկային քարտեր Visa Classic credit և Visa Gold credit: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժից` Visa Classic credit և Visa Gold credit քարտերը հաճախորդներին հնարավորություն են ընձեռում ստանալ վարկավորման արտոնյալ ժամանակահատված: Այժմ ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտի քարտապանները կարող են վարկային գիծն օգտագործել անվճար որոշակի ժամանակահատվածի ընթացքում: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերը կարելի է օգտագործել ոչ միայն որպես անվճար վարկ, այլև որպես առօրյա ծախսերի հարմար և անվտանգ միջոց: Վարկային քարտերը տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր ունեն կայուն եկամուտ, իսկ Բանկի կողմից հավատարմագրված կազմակերպությունների աշխատակիցներին և այն ֆիզիկական անձանց, ովքեր ունեն հաշիվներ ՎՏԲ-Հայաստան Բանկում, տրամադրվում են արտոնյալ պայմաններ:

«Սա քարտային պրոդուկտների արդիականացման առաջին քայլն է, որի զարգացումը համարում եմ շատ կարևոր: ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային քարտի առավելություններից մեկը դրամական միջոցների անվճար օգտագործման արտոնյալ ժամանակատանվածն է: Բայց ոչ պակաս կարևոր է նաև վարկային գծի տրամադրման համար հաճախորդի դիմումի հաստատման ժամանակահատվածը` առավելագույնը 3 օր: Վարկային գիծը տրամադրվում է ցանկացած արժույթով  (AMD, USD, EUR, RUR): Բացի այդ հաճախորդին  հնարավորություն է ընձեռվում ձևակերպել  լրացուցիչ 3 քարտ և ստանալ զեղչեր մոտ 200 առևտրի կետերում», – նշել է բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ:

 

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37