Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2010»-ՈՒՄ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ԻՐ` ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ
17/11/2010 10:57
Կիսվել

«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2010»-ՈՒՄ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ԻՐ` ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայ երիտասարդներին աջակցում է հայրենիքում ինքնադրսևորվելու, սեփական երկրում մնալու և արժեքներ ստեղծելու հարցում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից` «Կրթություն և կարիերա  EXPO 2010» ցուցահանդեսում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցում է Կարիերայի զարգացման իր ծրագիրը ներկայացնող տաղավարով: 

«Կրթություն և կարիերա  EXPO 2010»-ը կանցկացվի նոյեմբերի 16-18-ը` «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում: Ցուցահանդեսի նպատակն է ժամանակակից կրթության ամբողջ շրջանակի վերաբերյալ դպրոցականներին և ուսանողներին  տեղեկությունններ տրամադրելը,  կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների ստեղծմանը նպաստելը, աշխատաշուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին հանրությանը տեղեկացնելը, աշխատանք փնտրողների և գործատուների միջև  հանդիպումներ կազմակերպելը, ինչպես նաև կրթական նոր ծրագրերի շուրջ պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններին համախմբելը:

«Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու հայաստանյան այլ ընկերությունները ձևավորել են գործնական գիտելիքի հսկայական պաշար: Այսօրինակ ցուցահանդեսների միջոցով ընկերություները կկարողանան օգնել Հայաստանի երիտասարդությանը` հայրենիքում ինքնադրսևորվելու, սեփական ապագան կերտելու և սեփական երկրի համար արժեք ստեղծելու հարցում: Այս նպատակներին համահունչ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձևավորել է Կարիերայի զարգացման համապարփակ ծրագիր, որն ուսանողներին օգնում է համատեղել տեսական և գործնական գիտելիքները` կիրառելով դրանք հեռահաղորդակցության ոլորտում», – բացման խոսքում նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիսանալով միջոցառման գլխավոր ինֆորմացիոն աջակիցը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նաև կարիերայի զարգացման իր ծրագիրը: Այն գործում է չորս հիմնական ուղղություններով. ուսանողների ստաժավորում, ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, բաց դռների օրեր, և ընկերության մասնագետների կողմից` բուհերում կազմակերպվող դասախոսություններ, դասընթացներ: ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի նպատակը ուսանողներին աջակցելն ու գործնական հարթության վրա նրանց մասնագիտական գիտելիքները, հմտություններն ընդլայնելն է: Յուրաքանչյուր դասընթաց նվիրված է նեղ մասնագիտական թեմայի և մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մասնագիտական հմտություններ:

«Կրթական համակարգին ձեռք մեկնելը հավասարազոր է մեր երկրի ապագային աջակցելուն: Մեր երեխաների կրթության պլանավորումը պետք է լինի մեր` ծնողների և քաղաքացիների, մեծագույն խնդիրը», – ասել է  Ռալֆ Յիրիկյանը:

Կարիերայի զարգացման ծրագրի գոյության մեկուկես տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը 45 անգամ դասախոսությամբ է հանդես եկել ավելի քան 4030 ուսանողների համար: Համագործակցության հուշագրեր են ստորագրվելը նկերության և շուրջ 30 բարձագույն կրթական հաստատությունների միջև, 19 բաց դռների օր է կազմակերպվել Երևանի և մարզերի դպրոցների ավելի քան 380 աշակերտների համար: Ընկերության շենքում անցկացվել է ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի  ուսուցողական 5 դասընթաց, ՎիվաՍել-ՄՏՍ-ի համապատասխան բաժիններում աշխատանքային պրակտիկա է անցել 147 ուսանող, ուսանողների համար կազմակերպվել են բազմաթիվ այլ միջոցառումներ:  

ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն փոքրաթիվ ընկերություններից է, որտեղ հատուկ կարիքներ ունեցող մարդիկ կարող են լիովին ինքնադրսևորվել և իրացնել իրենց մասնագիտական ներուժն ու հմտությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ում աշխատում է 37 հատուկ կարիքներով աշխատակից:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվեց գերազանցության վկայական` հայաստանյան բաժանորդներին շարժական հեռախոսակապի բարձրորակ ծառայություներ մատուցելու համար:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15