Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՊԵԿ-ում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում
17/06/2021 16:49
Կիսվել

ՊԵԿ-ում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 16-ին Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում  ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Միավորված ազգերի կազմակերպության, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության միջև: 

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը,  Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է 2004թ. Համաշխարհային մաքսային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համատեղ ջանքերով մեկնարկած Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին. «Փոխըմբռնման հուշագրով իրավապահ մարմինների համագործակցության նոր մակարդակի հիմք է դրվում: Ծրագրին միացած պետության ներկայացուցիչների միջոցով կփոխանակվեն օպերատիվ այն տեղեկությունները, որոնք կբարձրացնեն վերահսկողության մակարդակը թմրամիջոցների շրջանառության և հանցագործության դեմ պայքարի գործում»: 

ՄԱԿ-ի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միթալը  բարձր է գնահատել ՀՀ կառավարության քայլերը, նշելով, որ հուշագրի ստորագրմամբ Հայաստանը դառնում է ծրագրի մաս կազմող՝ 70 անդամ գործընկերների ընտանիքի մի մասը: Այն հնարավորություն կտա ընդլայնելու հուշագիրը ստորագրած իրավապահ մարմինների գործիքակազմը՝ բեռնարկղերի  վերահսկողության իրականացման համատեքստում: 

Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի երեք իրավապահ մարմինների ներկայացուցիչներից ստեղծել հուշագրով նախատեսված համատեղ վերահսկման ստորաբաժանում՝ ծրագրի իրականացման գործընթացներն ապահովելու նպատակով: Ծրագիրը նախատեսում է նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՄԱԿ-ի կողմից համատեղ մշակված ContainerCOMM հավելվածի ներդրում: Դա տեղեկատվության փոխանակման օպերատիվ-տեղեկատվական հարթակ է, որի շրջանակում լիազորված մուտք ունեցողները ստանում և ուղարկում են ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ տեղեկատվություն։ Ծրագրի հատկանշական կողմն այն է, որ համատեղում է ծրագրին միացած պետության իրավապահ մարմինների կարողություններն ու գործողությունները և իրականացվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված համատեղ թիմի միջոցով: Արդյունքում կուժեղանա բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը, կբարելավվի տեղեկությունների համակարգումը և վերլուծության ընթացակարգը՝ գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու համար: Բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան:

Հուշագրի ստորագրումը կարևորել են նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը և Ոստիկանության  պետի տեղակալը՝ որպես իրավապահ մարմինների գործակցության ամրապնդման վառ օրինակ: 

Ծրագրի շրջանակում իրականացվել են նաև տեսական և գործնական վերապատրաստումներ՝ ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների համար։ 

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6