Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑ`  ՊԵԿ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՀԱՄԱՐ
17/11/2010 17:27
Կիսվել

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ` ՊԵԿ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՀԱՄԱՐ

Նոյեմբերի 15-ից 19-ը Երևանում անցկացվում է ուսումնական դասընթաց` «Օպերատիվ հետախուզության աշխատակիցների որակավորման բարձրացում» թեմայով: Դասընթանցը կազմակերպվել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ` ՌԴ Ներքին գործերի նախարարության տնտեսական անվտանգության վարչության հետ համատեղ:

Ստվերային տնտեսության չափերի մեծացման գործոններ, հարկային հետաքննություն, կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների կանխատեսման ու բացահայտման արդյունավետության բարձրացում, կեղծ ձեռնարկատիրություն. դասընթացի ծրագրում միշտ հրատապ այս թեմաներն են ներառված: Միջազգային փորձը ՊԵԿ օպերատիվ հետախուզության, քննչական և հետաքննության վարչությունների աշխատակիցներին փոխանցում են ՌԴ  Տնտեսական անվտանգության ակադեմիայի փորձառու դասախոսները:

ՌԴ ՆԳՆ Տնտեսական անվտանգության ակադեմիայի ամբիոնի վարիչ Նիկոլայ Կուպրիշենկոյի համոզմամբ` սա նախ փորձի փոխանակում է: «Կարծում եմ, հետագայում վերապատրաստման այս դասընթացները պարբերական բնույթ կկրեն ԱՊՀ այլ երկրների միջև ևս: Հուսով եմ, հետագայում մեր համագործակցությունն այս ոլորտում է”լ ավելի կխորանա»:

Այսպիսի ձևաչափով դասընթաց առաջին անգամ է անցկացվում: Մինչ այդ համակարգի օպերատիվ աշխատակիցները մասնագիտական վերապատրաստում էին անցնում Մոսկվայում և Աստանայում:

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանի տվյալներով` միայն այս տարվա 10 ամիսների ընթացքում Օպերատիվ հետախուզության վարչությունը հայտնաբերել է ապօրինի ձեռնարկատիրության շուրջ 370 դեպք, ինչը 30 տոկոսով գերազանցում է ամբողջ 2009-ի ցուցանիշը: «Կարծում եմ, նման դասընթացները կբարձրացնեն օպերատիվ աշխատակիցների գործունեության արդյունավետությունը, ինչն, իհարկե, կնպաստի հայտնաբերումների աճին»,-ընդգծել է Ռոբերտ Գալոյանը:

Ինչպես պայքարել ապօրինի ձեռնարկատիրության դեմ. դասընթացի մասնակիցներին նաև այս թեմայով է ներկայացվում առաջավոր փորձը:

Նաև վերապատրաստման արդյունքում է, որ այս ոլորտում կատարվում են էական բացահայտումներ, կանխվում են բազմաթիվ կեղծ ձեռնարկատիրության դեպքեր, ինչը շարունակական է: Օրերս, օրինակ, Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները դարձյալ հայտնաբերել են հարկային դաշտից դուրս գործունեություն ծավալած մի շարք ապօրինի տնտեսվարող սուբյեկտների:

Կարամել, պահածոյացված վարունգ, կակաո. այս ապրանքատեսակների արտադրությունը հարկային դաշտից դուրս կազմակերպել էին անհատ ձեռնարկատերեր Էդուարդ և Տարոն Նահապետյանները: Ձեռնարկատիրությունն իրականացվել էր նաև չձևակերպված աշխատակիցների միջոցով:

Դա, սակայն, խնդրի մի կողմն է. պետք է մատնանշել հատկապես այն փաստը, որ հարկայինի հսկողությունից դուրս ծավալված արտադրությունն իրականացվել է ծայրահեղ հակահիգիենիկ պայմաններում, սանիտարահիգիենիկ կանոնների կոպիտ խախտմամբ: Խնդիրն է”լ ավելի էր բարդացնում տեխնիկական պայմանների խախտումը, ինչն անվտանգության տեսանկյունից վտանգ էր ներկայացնում հարակից բնակելի տների համար:

Արտադրամասի գործունեությունը դադարեցվել է: Հարուցվել է վարչական վարույթ:

 

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12