
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵՑ. ԲԻԶՆԵՍԻ ԲԵՌԸ ԿԹԵԹԵՎԱՆԱ, ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՏՈՒԺԻ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակնեւմ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման ևանցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ, երկարաձգելով տեսչական ստուգումների ժամանակավոր կասեցման արգելքիժամկետը։
Միաժամանակ որոշումը լրացվել է նոր բովանդակությամբ, ըստ որի` ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգումիրականացնող այն մարմինների համար, որոնցում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման ավարտըհաստատվել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կողմից։ Տեսչական ստուգումների կասեցմաներկարաձգում նախատեսող որոշմամբ նախատեսվում է կասեցումը դադարեցնել այն տեսչությունների մասով, որտեղ կավարտվիռիսկի վրա հիմնված ստուգումների ներդրման գործընթացը։ Նշված համակարգով տեսչական ստուգումները չեն կարող բիզնեսիհամար հանդիսանալ այնպիսի բեռ, ինչպիսին հանդիսանում են ներկայումս։
Սպառողների անվտանգության առաջնայնությունն ընդգծելու նպատակով որոշման մեջ ներառվել է բացառություն` անձիիրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովմանդեպքերի մասով, որոնք գտնվելու են գործադիրի ղեկավարի անմիջական հսկողության ներքո։
Կարևորելով որոշման ընդունումը` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս հարցը մտահոգում է փոքր և միջին բիզնեսիներկայացուցիչներին, ովքեր մի քանի անգամ դիմել են ինձ այն մասին, որ հունվարի մեկին լրանում է փոքր և միջինձեռնարկություններում տեսչական ստուգումներ իրականացնելու արգելքը, և այս որոշումով մենք տալիս ենք հստակպատասխան. 10-ից ավելի տեսչական մարմինները ո՞ր պարագայում է, որ փոքր և միջին ձեռնարկություններում ստուգումներիրականացնելու հնարավորություն են ստանալու։ Մոտեցումը շատ հստակ է. այն տեսչական կառույցները, որոնք անցնելու ենռիսկերի վրա հիմնված տեսչական ստուգումների բարեփոխումների այն ծրագրով, որը մենք ձեզ հետ միասին հաստատել ենք ևորի շրջանակներում ստանում ենք լրջագույն տեխնիկական օժանդակություն։ Դա խթան կլինի, որ տեսչական ռեֆորմները մեզմոտ ավելի արագ ընթացքով առաջ գնան։ Եվ մենք նաև կնվազեցնենք այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք ձեզ հետ միասինբացահայտում ենք այդ ոլորտներում»։