22/11/2010 11:47
ՀՀ-ՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄՈՒՄ Է 106 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի առաջին տաս ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում տարեկան կտրվածով ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում:
Այսպես, ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում բարձրացել է 7,6%-ով և կազմել 106,2 հազար դրամ, ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,1%-ով, իսկ ոչ պետական հատվածում` 8,5%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն հոկտեմբերին սեպտեմբեր ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,8%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է 85289 դրամ, ոչ պետական հատվածում` 133312 դրամ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
