
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13212111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 592 մլն 260 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 492 մլն 260 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 981 134 933 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.6066 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.4934 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր: