ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է 4 ՄԼՐԴ 486 ՄԼՆ 093 ԴՐԱՄ
Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել 34 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT34197119 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 4 մլրդ 486 մլն 093 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 386 մլն 093 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 947 454 173 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3888 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.9334 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 10 դիլեր և գանձապետական պահառուն: