Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 491.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ
23/11/2010 14:03
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 491.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են ավելի քան 491.5 մլրդ դրամ և ապահովել տարեկան ծրագրի 85.8%-ը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.7%-ով կամ 70.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի մուտքերի աճով: 

Հարկերի և տուրքերի 50.8%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է ավելի քան 249.8 մլրդ դրամ և 23.9%-ով կամ 48.2 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից շուրջ 157.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, շուրջ 92.5 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ մուտքերի աճ է արձանագրվել և ՀՀ սահմանին հարկումից, և ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությունից ստացվող մուտքերի գծով, ընդ որում, վերջիններիս աճի տեմպը գերազանցել է ներմուծումից ստացվող եկամուտների աճի տեմպը: 

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7.7%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 37.8 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 26.6 մլրդ դրամ, որից 11.7 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 10.7 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են ավելի քան 11.2 մլրդ դրամ, որից 5.6 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 8%-ով կամ 2.8 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված ակցիզային հարկի մուտքերի 12.8% աճով: 

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 13.2%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 64.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 6.5%-ով կամ 4.5 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, քանի որ տնտեսվարողները 2010 թվականի շահութահարկի կանխավճարները վճարել են` հիմք ընդունելով 2009 թվականի շահութահարկի ցուցանիշները: 

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 60.7 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.4%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 27.6%-ով կամ 13.2 մլրդ դրամով: 

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 25.2 մլրդ դրամ` 26.1%-ով կամ 5.2 մլրդ դրամով գերազանցելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում բյուջե են մուտքագրվել շուրջ 16.1 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով տարեկան ծրագրի 79.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 4%-ով կամ 624.5 մլն դրամով: 

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են ավելի քան 18.6 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.8%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.6%-ով կամ 1.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր ռեժիմի անցնելու հանգամանքով:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2