ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ-2010» ՏԱՍՆԵՐՈՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո-2010» տասներորդ միջազգային ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության ագրոպարենային ոլորտի առաջատար ձեռնարկություններ, փոքր և միջին բիզնեսը ներկայացնող տնտեսվարող ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի շուկայի նկատմամբ հետաքրքրություն ունեցող` սննդի արտադրությամբ զբաղվող 20-ից ավելի արտերկրյա ձեռնարկություններ:
Երկրի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց հետագա ծրագրերի և խնդիրների շուրջ: