Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել ՀՎՀՀ-ի առկայությունը
29/06/2021 16:34
Կիսվել

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել ՀՎՀՀ-ի առկայությունը

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է վճարումները կատարելիս ստուգել հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) առկայությունը համապատասխան դաշտում՝ տույժերի գանձումից խուսափելու համար։ Հաճախ բանկի կամ վճարային տերմինալի միջոցով հարկերը վճարելիս տնտեսվարողի ՀՎՀՀ-ն նշված է լինում այլ դաշտում կամ առհասարակ բացակայում է, ինչի պատճառով վճարումը չի հաշվառվում հարկերի միասնական հաշվում։ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության մոնիտորինգի բաժնի աշխատակիցները հեռախոսազանգերի միջոցով հարկ վճարողներին զգուշացնում են վրիպման մասին, սակայն կարգավորող օրենքի համաձայն` վճարումը հաշվառվում է սխալը ճգրտելու մասին դիմումը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո: Հետևաբար տույժերից խուսափելու համար անհրաժեշտ է համոզվել, որ ՀՎՀՀ-ն նշված է ճիշտ դաշտում, և կատարված վճարումը հաշվառված է միասնական հաշվում: 

Մոնիտորինգի բաժինն ուղղումներ է կատարում նաև պետական բյուջե կատարած այլ վճարումներում՝ դրոշմանիշային վճարի կամ պետական տուրքի վճարման հանձնարարականներում, բացթողումներ լինելու դեպքում: 

2021թ․ հունվար-մայիս ամիսների ընթացքում կատարված ճշգրտումների արդյունքում հարկերի միասնական հաշվեհամարին հաշվառվել է 280մլն դրամ, իսկ 755 վճարման  հանձնարարականներում հարկ վճարողների տվյալների ճշգրտման արդյունքներով հաշվառվել է 30 մլն դրամ:

Հարկ վճարողները հաճախ սխալվում են նաև օրենքի չիմացության հետևանքով: Օրինակ՝ աշխատողին աշխատանքից ազատելու փոխարեն տնտեսվարողը չեղարկում է գրանցման հայտը, ինչի հետևանքով եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվարկը ճշգրտելիս ԱՎՈՒՄ-ի տվյալները չեղարկվում են։

Արագ արձագանքման և էլեկտրոնային ծանուցումների եղանակով հարկային մարմինը հարկ վճարողների հետ գործընկերային երկխոսություն է հաստատում: Տնտեսվարողները հնարավորություն են ստանում շտկելու տեխնիկական վրիպակները կամ օրենքի չիմացությամբ թույլ տված սխալները՝  տույժերից և տուգանքներից խուսափելու համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52