Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր ստորագրելու որոշմանը
29/06/2021 17:56
Կիսվել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագիր ստորագրելու որոշմանը

Եվրոպական միության խորհուրդը հունիսի 29-ին հավանություն տվեց ԵՄ հարևանության երեք երկրների՝ Ուկրաինայի, Հայաստանի և Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ համաձայնագրեր, ինչպես նաև Կատարի հետ՝ օդային տրանսպորտի վերաբերյալ  համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ որոշումներին։ Նշյալ համաձայնագրերը թույլ կտան բացել ավիատրանսպորտի շուկան՝ նոր հնարավորություններ առաջարկելով սպառողներին և ավիաընկերություններին։ Ավելի արդյունավետ միակցվածության շնորհիվ նոր թափ կհաղորդվի առևտրի, զբոսաշրջության, ներդրումների խթանմանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:

«ԵՄ խորհուրդն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիայի ոլորտին առնչվող չորս կարևոր համաձայնագրերը, որոնց միջոցով կապահովվի շուկայի հասանելիությունը ավիափոխադրող ընկերություններին և կընդլայնվի միակցվածությունն ու քաղաքացիների տեղաշարժի ազատությունը։ Համաձայնագրերի միջոցով կապահովվի նաև  անվտանգության և ապահովության բարձրագույն մակարդակը, միջոցներ կձեռնարկվեն հավասար մրցակցային պայմանների ապահովման ուղղությամբ»,- նշել է Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունո Սանթոսը, որն այժմ նախագահում է ԵՄ Խորհրդում:

Հարևանության տարածքի երկրների հետ ստորագրվելիք երեք համաձայնագրերի շնորհիվ կհանվեն շուկայի սահմանափակումները ԵՄ հարևան երկրների նկատմամբ և՝ այդ երկրները կասոցացվեն ԵՄ-ն ներքին ավիացիոն շուկային, քանի որ նրանց կողմից կներդրվեն ԵՄ ավիացիոն չափանիշները և կկիրառվեն ԵՄ ավիացիայի կանոնները։

Կատարի հետ համաձայնագրի միջոցով շուկան հավասարապես կբացվի անդամ բոլոր 27 երկրների համար․ կապահովվի Կատարի և ԵՄ-ն միջև ավիափոխադրումների համար գործող կանոնների ու ստանդարտների արդիականացումը։ Համաձայնագիրը կլինի իր տեսակի մեջ առաջինը՝ ԵՄ-ն և Պարսից ծոցի երկրների միջև:

Բոլոր չորս համաձայնագրերի դրույթներով կամրագրվեն բնապահպանական, սոցիալական և արդար մրցակցության պահանջներ և դրանց կիրարկման կուռ մեխանիզմներ` մրցակցության ցանկացած խեղաթյուրումից կամ այլ չարաշահումներից խուսափելու նպատակով:

Ուկրաինայի, Հայաստանի և Կատարի հետ համաձայնագրերն, ըստ ընդունված որոշումների, կարող են ժամանակավորապես կիրարկվել մինչև կավարտվեն փաստաթղթերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերը։

Ակնկալվում է, որ չորս համաձայնագրերը կստորագրվեն 2021 թվականի աշնանը: Այնուհետև, համաձայնագրերը պետք է վավերացվեն ԵՄ անդամ բոլոր պետությունների, Միության և ստորագրող երկրի կողմից:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75