Ֆինանսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
10 միլիոն ԱՄՆ դոլար ԱԿԲԱ Բանկին՝ մասնավոր հատվածի «կանաչ» վարկավորման համար
30/06/2021 13:59
Կիսվել

10 միլիոն ԱՄՆ դոլար ԱԿԲԱ Բանկին՝ մասնավոր հատվածի «կանաչ» վարկավորման համար

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն, ԿԿՀ-ն (GCF) ընդլայնում են Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորումը

ՎԶԵԲ-ը աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածին՝ տեխնոլոգիաները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով

Ֆինանսավորումը կօգնի ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել կլիմայի փոփոխության մեղմման և կանաչ տեխնոլոգիաների ոլորտում

Վարկեր, որոնք համալրված են ԵՄև Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրվող տեխնիկական խորհրդատվությամբ և խրախուսական դրամաշնորհով

Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից՝ շնորհիվ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրամիության (ԵՄ) և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից համատեղ մշակված՝ 10 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթի, որի նպատակն է հեշտացնել մասնավոր հատվածի անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայադիմակայուն տնտեսություն:

Ֆինանսավորման փաթեթը տրամադրվում է  ԱԿԲԱ Բանկի կողմից, ՎԶԵԲ-ի՝ Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ-GEFF) և «ԵՄ-ն՝ բիզնեսի համար​»-ՎԶԵԲ վարկային գծի ներքո՝ խթանելով տեղական ձեռնարկություններին վարկերի տրամադրումը, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար, ինչպես նաև արդիականացնեն տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխանելու նպատակով` միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գիծն օգնում է տեղական ընկերություններին բարձրացնել իրենց չափանիշները, արդիականացնել արտադրությունը, բարելավել աշխատանքային պայմանները և խթանել մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Ցանկացած վարկի առնվազն 70 տոկոսը կֆինանսավորի կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները: Վարկառուների համար հասանելի են նաև խրախուսական դրամաշնորհներն ու տեխնիկական խորհրդատվությունը, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո:

ՎԶԵԲ-ի՝ Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագիրն աջակցում է ձեռնարկություններին և անշարժ գույքի սեփականատերերին, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել կանաչ տեխնոլոգիաներում: Ֆինանսավորում կստանան այն ծրագրերը, որոնք ներառում են ներդրումներ այնպիսի տեխնոլոգիաներում, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտոգալվանային արևային վահանակները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրարդյունավետ ոռոգման համակարգերը: Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը կօգնի հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումների համար հնարավորությունները: Բիզնեսները կարող են պարզել, թե որ կանաչ տեխնոլոգիաներն են հասանելի Հայաստանում՝ ԿՏՖԾ Տեխնոլոգիայի ընտրիչի միջոցով։

ԿԿՀ-ն կաջակցի ծրագրին կարողությունների զարգացման և իրականացման միջոցով՝ միևնույն ժամանակ տրամադրելով խրախուսական դրամաշնորհներ մասնակցության իրավունք ունեցող՝ կանաչ ծրագրերի համար:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է. «Մասնավոր հատվածի տեխնոլոգիական արդիականացման խրախուսումը և աջակցությունը կբարելավեն մրցունակությունը և ունեն արտահանման հնարավորությունները էլ ավելի խթանելու պոտենցիալ: ԱԿԲԱ Բանկը մեր երկարաժամկետ հաճախորդներից է և ազդեցիկ գործունեություն է ծավալում ամբողջ երկրում: Մենք հանձնառու ենք օժանդակել ընկերություններին, որպեսզի նրանք բարելավեն իրենց ստանդարտները և հաջողությամբ աշխատեն ի շահ Հայաստանի տնտեսության»:

«ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ֆինանսավորմամբ ստեղծված գործիքի նպատակն է աջակցել հայաստանյան ՓՄՁ-ներին՝  տալ բարձր հավելյալ արժեք և նպաստել նրանց մրցունակության և արդյունավերության բարձրացմանը՝ ԵՄ-Հայաստան «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» դրույթներին համահունչ։ ԵՄ-ն հանձնառու է աջակցելու հայաստանյան մասնավոր հատվածի «կանաչ» վերափոխմանը և դրա՝ արժեշղթաների Եվրոպական ցանցին ինտեգրմանը», նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

ԱԿԲԱ Բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ անհատ հաճախորդներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ): Ակտիվների առումով այն Հայաստանի 4-րդ խոշորագույն բանկն է, և գերիշխող դիրք ունի գյուղատնտեսության ոլորտի և գյուղական բնակավայրերի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման գործում:

ԿՏՖԾ (GEFF) ծրագիրն օգնում է Հայաստանում կառուցել կանաչ տնտեսություն՝ աջակցելով կանաչ ֆինանսավորման ընդլայնմանը, համաձայն ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցմանը։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և ուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24