23/11/2010 19:35
ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 23-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է 2011 թ. ՀՀ ԿԲ կողմից առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցը և դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` խորհուրդը նաև գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության որոշումներով հաստատված կանոնների փոփոխություններն ու լրացումները:
Խորհրդի որոշմամբ վերաձևակերպվել է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի ներդրումային ծառայությունների լիցենզիան, կազմակերպությանը տրամադրվել է լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիաներ: Վերաձևակերպվել է «ԷԿԼՕՖ» (ՙԷկումենիկ եկեղեցական փոխատվական ֆոնդ՚) ՈՒՎԿ ՍՊԸ-ի լիցենզիան, ուժը կորցրած է ճանաչվել «Բոգարտո» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 102 և «ԱՐՄԻՍ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 150 լիցենզիաները:
Խորհուրդը որոշել է նաև հրատարակել «Ֆինանսական կայունության հաշվետվություն» պարբերականի 2010 թ. առաջին կիսամյակի նյութը:
Հաստատվել են ՀՀ ԿԲ 2010 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը և ՀՀ ԿԲ 2010 թ. ծախսերի նախահաշվի և կապիտալ ներդրումների ծրագրի երրորդ եռամսյակի և ինը ամսվա կատարողականը:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
10:50 30/09/26
10:31 30/09/26
18:03 29/09/26
