23/11/2010 19:40
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Աբովյան քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում 17 ենթակայանների վերակառուցման ծրագրի շրջանակներում արդիականացված թվով 17-րդ էլեկտրական ենթակայանի բացման արարողությանը։ 110 կվ հզորությամբ ենթակայանի վերազինման աշխատանքներն ավարտվել էին այս տարվա սեպտեմբերին։
Ծանոթանալով ենթակայանի հնարավորություններին և շնորհակալություն հայտնելով ռուս գործընկերներին` կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Այս ծրագիրն ունի բավական երկար պատմություն. կառավարությունը 50 միլիոնանոց ներդրումային ծրագրին մասնակցել է 35 միլիոն դոլարի չափի ներդրումով։ Կարծում ենք, որ այս ներդրումն իրեն արդարացնելու է, և արդյունքում մենք ունենալու ենք ավելի բարձր հուսալիություն էլեկտրաէներգիայի մատակարարման գործում»։
Ծրագիրը, որն իրականացվել է չինական HPCC ընկերության հետ համատեղ, համաֆինանսավորվել է ՀՀ կառավարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից։
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
