Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՏՄՊՊՀ – ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
24/11/2010 14:15
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերի 22-23-ին, Ծաղկաձորում, ՀՀ ՏՄՊՊՀ եւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) նախաձեռնությամբ կայացավ «Տնտեսական մրցակցության խնդիրների լուսաբանումը» թեմայով սեմինար` տնտեսական մրցակցության ոլորտը լուսաբանող շուրջ 2 տասնյակ լրագրողների մասնակցությամբ: Սեմինարի նպատակն էր նպաստե լտնտեսական մրցակցության խնդիրները լուսաբանող լրագրողների գիտելիքների, հրապարակումների մասնագիտական որակի եւ արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ` ներկայացնել այս բնագավառում միջազգային փորձը:

Կարեւորելով ԶԼՄ ներկայացուցիչների դերն իբրեւ հասարակության եւ Հանձնաժողովի միջեւ միջնորդ օղակ, ՀՀ ՏՄՊՊՀնախագահ Արտակ Շաբոյանը, սեմինարի բացմանը նշեց, որ Հայաստանում տնտեսական մրցակցության խնդիրների իրազեկման հասարակական մակարդակը բավական ցածր է: Փոխարենը շատ են տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող խնդիրները: Հետեւաբար դրանց լուծման համար Հանձնաժողովին անհրաժեշտ է հասարակության աջակցությունը:Ա. Շաբոյանը նշեց, որ Հանձնաժողովին կից ստեղծվել է հասարակական խորհուրդ, սպառողների եւ տնտեսվարողների համար գործում է «Թեժ գիծ» ծառայություն, սակայն հետադարձ կապը հասարակության հետ առայժմ ցանկալի մակարդակի չէ:

Սեմինարը վարող միջազգային փորձագետները` Ֆրանկֆուրտի ֆինանսների եւ կառավարման դպրոցի պրոֆեսոր Էբերհարդ Ֆեեսը, Համբուրգի օտարերկրյա եւ միջազգային մասնավոր իրավունքի Մաքս Պլանկի ինստիտուտի փորձագետ Մարտին Միտիմայերը եւ Գերմանիայի ազգային ռադիոյի լրագրող Դիրկ Վիլսմայերը, ներկայացրեցին մրցակցային մարմինների գործառույթներն ու իրավասություններն աշխարհում` նշելով, որ դրանք նույնն են նաեւ Հայաստանում:

Պատասխանելով լրագրողների հարցերին` փորձագետները նշեցին, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում գների կարգավորման կամ վերահսկողության առաքելությունը դուրս է մրցակցության պաշտպանությանը կոչված կառույցների գործառույթներից եւ իրավասությունից, եւ որ դրա համար պատասխանատու են այլ պետական կառույցներ:

Ապրանքային որեւէ շուկայում գնի փոփոխությունը մրցակցային մարմինը կարող է դիտարկել բացառապես գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության հնարավոր դրսեւորման տեսանկյունից: Անգամ համաշխարհային փորձում նման չարաշահումների բացահայտման  դեպքերը քիչ են: Դրա համար փորձագետների համոզմամբ, Հանձնաժողովին անհրաժեշտեն լրացուցիչ կարողություններ, որոնք արդեն ներառվել են մշակված օրենսդրական բարեփոխումների փաթեթում:

Ողջունելով առաջարկվող փոփոխությունները` սեմինարի ընթացքում լագրողներին ներկայացվեցին նաեւ տնտեսական մրցակցության բնագավառում օրենսդրական բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք մասնավորապես նախանշում են Հանձնաժողովի ստուգումների իրավասության ընդլայնում, վերահսկողական կարողությունների ուժեղացում, այնպիսի մեխանիզմների ընդունում, որոնք հնարավորություն կտան հզորացնել վարույթների, ուսումնասիրությունների շրջանակում ապացուցողական բազան եւ ուղղված կլինեն լրացուցիչ փաստերի, ապացույցների ձեռքբերմանը: Նշենք, որ օրինագիծն արդեն արժանացել է կառավարության հավանությանը եւ այժմ գտնվում է ԱԺ-ում:

Միջազգային փորձագետները վերլուծեցին նաեւ վերջին շրջանում եվրոպական եւ հայաստանյան մրցակցային մարմինների կողմից իրականացված վարույթների կոնկրետ օրինակներ` անդրադառնալով նաեւ ամռան ընթացքում Հայաստանում մեծաղմուկ հանած ձվի շուկայում կատարված, ինչպես նաեւ ներկայում ՀՀ ՏՄՊՊՀ իրականացնող պանրի շուկայի ուսումնասիրության ընթացքին` ներկայացնելով վերջինի նկատմամբ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները:

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98