ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԻ ԹԻՄԸ ԵՐՐՈՐԴՆ Է` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Արդշինինվեստբանկի թիմը զբաղեցրեց երրորդ տեղը` Հայաստանի բանկային համակարգի հրաձիգների շարքում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Արդշինինվեստ բանկից` մրցումներին մասնակցում էին Բանկի Անվտանգության դեպարտամենտի Պահպանության և ռեժիմի բաժնի պետ Իգոր Վլասենկովը, ավագ տեսուչներ Կարեն Վարդանյանը և Հայկ Բադալյանը: Մրցումների ընթացքում կատարվել են երեք փորձնական և հինգ հաշվետու կրակոցներ:
Մրցումները, որոնք նվիրված էին Հայաստանի Հանրապետության բանկի աշխատակցի օրվան, կազմակերպվել էր համատեղ ՀՀ Կենտրոնական բանկի և «Հայինկասացիա» ընկերության կողմից: Մրցաշարն անցկացվել է բանկային համակարգի անվտանգությա նաշխատակիցների և ինկասատորների միջև:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքերով. «Նմանատիպ միջբանկային մրցաշարերը, ոչ միայն կոփում են մեր աշխատակիցների առողջությունը, ֆիզիկական և տվյալ դեպքում, մասնագիտական պատրաստվածությունը, այլ նաև նրանց մոտ ամրապնդում են արդար մրցակցության և հաղթանակի ոգին»: