Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՑԱԱՅՐԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
24/11/2010 19:33
Կիսվել

ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՑԱԱՅՐԻ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Կարևորելով գործարար միջավայրի բարելավմանը նպատակաուղղված քայլերի իրականացումը` վարչապետը նշել է, որ բոլոր գերատեսչություններին տրվել էր հանձնարարական Doing Business-ի ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի կարևոր կետերից մեկը Doing Business-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է, մինչդեռ ցայսօր առաջընթաց չկա: Պատճառները մեր երկրում բարեփոխումների հապաղումն է ու այն, որ այլ պետություններն ավելի արագ են իրականացնում ռեֆորմներ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր հիմնական խնդիրը հարկերի վճարման վարչարարության մասնաբաժինն է, որի կտրվածքով Հայաստանը գտնվում է 159-րդ տեղում: Հայաստանը 82-րդ հորիզոնականն է զբաղեցնում անդրսահմանային առևտրի ցուցանիշով, (այդ ոլորտում մեր երկրի դիրքը 21 կետով բարելավվել է): Խնդրահարույց է ներդրողների պաշտպանվածության հարցը, որտեղ մենք զբաղեցնում ենք 93-րդ հորիզոնականը: 6 կետով վատացել է շինարարական թույլտվությունների ստացման ցուցանիշը. այստեղ մեր երկիրը 78-րդն է:

Մտահոգիչ են ընկերությունների փակման, վարկերի հասանելիության և նոր բիզնես սկսելու ցուցանիշները: Սեփականության գրանցման ցուցանիշով, որտեղ 5-րդ հորիզոնականում ենք, անցած տարվա համեմատությամբ վիճակը 1 կետով վատացել է:
Խորհրդակցության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդած քննարկման ընթացքում արծարծվել են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, ինչպես նաև արտաքին առևտրի խթանմանը, հարկային և մաքսային քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր:

Ամփոփելով քննարկման արդյունքները` կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբեր և մինչև հաջորդ ուրբաթ ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի արմատական բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացման վերաբերյալ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2