Սոցիալական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
Վիվա-ՄՏՍ. Պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած ընտանիքները՝ գործընկերների ուշադրության կենտրոնում
03/07/2021 18:36
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած ընտանիքները՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Թիրախային ևս մեկ խումբ՝ բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրում

Ավելի քան տասը տարի, Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ ջանքերով, հանրապետության տարբեր մարզերում տան խնդիր է լուծվում: Գործընկերներն աջակցում են այն ընտանիքներին, որոնք սոցիալական խնդիրների պատճառով, չեն կարողանում ավարտին հասցնել իրենց կիսակառույցների շինարարությունը, բնակվում են վագոն-տնակներում կամ առհասարակ՝ ծածկի խնդիր ունեն:

Ընթացիկ տարում, ծրագրի թիրախային խմբում են հայտնվել նաև պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքները: 2021թ.  բնակարանաշինության ծրագիրն արդեն մեկնարկել է. կողմերը ստորագրել են գործակցության պայմանագիրը և անցել ծրագրի հերթական փուլերին:   Գործընկեր կազմակերպությունների ղեկավար թիմերը շրջայցով եղել են Վայոց ձորում: Առաջին հանդիպումը կազմակերպվել է Արցախից Եղեգնաձոր տեղափոխված՝ Ղամբարյանների ընտանիքի հետ:

Ղամբարյանների ընտանիքը քառորդ դար՝ քսանհինգ տարի, ապրել է Արցախում՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Հայկն ու իր կինը՝ Հասմիկը, այնտեղ էլ հանդիպել և ամուսնացել են, տուն-տեղ են ստեղծել, երեխաներ ունեցել: Վերջին պատերազմի ժամանակ, շատ ընտանիքների նման, Ղամբարյանները ևս ստիպված են եղել թողնել տարիների ստեղծածն ու տեղափոխվել Վայոց ձոր:

Որոշ ժամանակ վարձակալությամբ բնակվելուց հետո, Հայկը կարողացել է տուն գնել, որը տանիքի և ջերմամատակարարման համակարգի կառուցման խնդիր ունի: Ղամբարյաններին աջակցելու պատրաստակամություն հայտնած գործընկերները ընտանիքին ներառել են բնակարանաշինության ծրագրում:

«Դժվար է տուն կորցնելը: Դժվար է տնից տուն տեղափոխվելը: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Կյանքը շարունակվում է, մենք էլ պիտի կարողանանք նոր ու ավելի ամուր հիմքեր ստեղծել: Տունը կարողացել ենք գնել, սակայն տանիքի ու ջեռուցման խնդիր ունենք», – ասել է Հայկը:

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը հատկացրել է 225 մլն. ՀՀ դրամ:

«Երկրում ստեղծված իրավիճակն ու պատերազմի դաժան ձեռագիրը պատճառ դարձան, որպեսզի մեր ընկերությունը վերանայի իր ռազմավարությունը և ճկուն մոտեցում դրսևորի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի (ԿՍՊ) իրականացման հարցում: Բնակարանաշինության՝ այս տարվա  ծրագրում ևս եղան որոշ փոփոխություններ: Մեր գործընկերների հետ ընդունեցինք կարևոր որոշում: Այն թիրախային խումբը, որին աջակցել ենք ավելի քան տասը տարի, դարձյալ չի անտեսվելու, սակայն կա նաև կյանքի բերումով կրկնակի հարված ստացած ընտանիքներին ամուր հենարան լինելու անհրաժեշտություն: Մենք լինելու ենք նաև Արցախից տեղահանված և անտուն մնացած ընտանիքների կողքին: Աջակցելու ենք սիրով, համբերությամբ և ձգտելու ենք տարածել դրական էներգիա: Մեզ բոլորիս դա շատ անհրաժեշտ է», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» միջև այս տարվա պայմանագիրն արդեն ստորագրվել է: Նախատեսվում է, որ հատկացված բյուջեով կկարողանանք աջակցել 84 ընտանիքի.  մինչև տարեվերջ ավարտին կհասցնենք 44 կիսակառույց տան շինարարություն և 40 տան վերանորոգման աշխատանքներ: Ընտանիքների մի մասի հետ աշխատանքներն արդեն սկսել ենք, մյուս մասը դեռ ընտրության փուլում է: Հույս ունենք, որ ծրագրի աջակցությամբ՝ ընտանիքները կհիմնավորվեն և ազգին ճակատագիր դարձած տեղահանումները այլևս չեն կրկնվի»,-  ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 1018 ընտանիքի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41