ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT28096111 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 25/11/10
Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել 28 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT28096111 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 528 մլն 263 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 428 մլն 263 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 954 090 692 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8381 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9334 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն: