Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
2010Թ. ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 140 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ
26/11/2010 15:38
Կիսվել

2010Թ. ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 140 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆ

2010թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է ՀՀ տարածքում գործող 20 առևտրային բանկերի կողմից: Ընդ որում` 19 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից`  2010թ. երրորդ եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 140 մլրդ դրամի 2889923 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 10.5 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 2.6 մլրդ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 0.5 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ`2.1 մլրդ դրամ): Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 681432, որը 2010թ. երկրորդ եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 6.8%-ով (43430 քարտով):

Հաշվետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործառնությունների մոտ 7.5%-ը: Ընդհանուր առմամբ, քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 35%-ով (2.7 մլրդ դրամով):
Հաշվետու ժամանակահատվածում քարտերի սպասարկման նպատակով տեղադրվել են 24 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2010թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 778: Այդ թվում`«ԱրՔա» վճարային քարտերի սպասարկումը իրականացվում է 719 ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով:

Առևտրային բանկերի կողմից տեղադրված POS – տերմինալների ընդհանուր քանակը կազմել է 3195, որից 450-ը տեղադրված է առևտրային բանկերի ստորաբաժանումներում:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2