Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՀՀ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ. CIB ԾՐԱԳՐՈՎ ԵՄ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 32 ՄԼՆ ԵՎՐՈ
26/11/2010 17:01
Կիսվել

ՀՀ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ. CIB ԾՐԱԳՐՈՎ ԵՄ-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 32 ՄԼՆ ԵՎՐՈ

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվեց Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի (Comprehensive Institution Building (CIB) Program) Շրջանակային փաստաթղթի վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, ինչը երկու կողմերին կպարտավորեցնի ծրագրի իրականացման շրջանակներում համագործակցել լիարժեք ու արդյունավետ: Այս ծրագրով 2011-2013թթ. ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 32 մլն եվրո:

Հուշագիրը ստորագրեցին Հայաստանում Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ազգային համակարգող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից և ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը` Եվրոպական հանձնաժողովի անունից:

ԵՄ Արևելյան գործընկերության Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիրը հիմնական ինստիտուտների առկա կարողությունների և ռեսուրսների բազայի հիման վրա կաջակցի գործընկեր երկրներին Ասոցացման համաձայնագրերի և խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի (ԽՀԱԱՀ) բանակցային գործընթացն ապահովելու և ստորագրման հարցում:

ԵՄ – Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցային դիրեկտիվները ԵՄ Խորհրդի կողմից ընդունվել են 2010 թվականի մայիսի 10-ին, իսկ բանակցությունները սկսվել են 2010 թվականի հուլիսի 19-ին:

Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիրը (CIB) նախատեսված է հատուկ աջակցություն ցուցաբերելու առանցքային այն կառույցներին Հայաստանի Հանրապետությունում, որոնք ներգրավված են լինելու Ասոցացման համաձայնագրի և հնարավոր ԽՀԱԱՀ-ի կնքման գործընթացում, ինչպես նաև կնպաստի ԵՄ հետ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի կնքմանը և վիզային ռեժիմի հեշտացմանը:

CIB ծրագիրն ուղղված է երեք հիմնական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը` Ասոցացման համաձայնագրի բանակցությունների նախապատրաստում, համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացում, աջակցություն արդարադատության, ազատությունների և անվտանգության ոլորտին 7 աջակցություն ԽՀԱԱՀ նախապատրաստական աշխատանքներին:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58