ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 16,6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 39,8 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 39.8 մլն ԱՄՆ դոլար: Այս մասսին «Բիզնես 24»-ին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Նշենք, որ նախորդ շաբաթվա համեմատությամբ ՀՀ բանկերը գրանցել են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալների աճ:
Նոյեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 14.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարովտրամադրվածվարկերի ծավալը` 40.8 մլն ԱՄՆ դոլար: