Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.50-0.50
OIL:  BRENT - 114.57+6.96 WTI - 99.64+6.53
COMEX:  GOLD - 4489.70+2.61 SILVER - 69.50+2.70
COMEX:  PLATINUM - 1887.10+0.13
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 160.25+0.44 EUR/GBP - 1.1507-0.27
FOREX:  EUR/USD - 1.1507-0.27 GBP/USD - 1.3256-0.64
STOCKS RUS:  RTSI - 1082.72-2.32
STOCKS US: DOW JONES - 45166.64-1.73 NASDAQ - 20948.36-2.15
STOCKS US: S&P 500 - 6368.85-1.67
STOCKS JAPAN:  NIKKEI - 51885.85-2.79 TOPIX - 3542.34-2.94
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.79-0.81 SSEC - 3923.29+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 9967.35-0.05 CAC40 - 7701.95-0.87
STOCKS EUR:  DAX - 22300.75-1.38
30/03/2026  CBA:  USD - 377.54+0.36 GBP - 499.41-2.24
30/03/2026  CBA:  EURO - 433.76-0.37
30/03/2026  CBA:  GOLD - 54672+630 SILVER - 822.91+6.91
ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ 10 ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ
26/11/2010 17:52
Կիսվել

ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ 10 ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ

2010թ. երրորդ եռամսյակի ընթացքում դրամական փոխանցումների համակարգերին մասնակից առևտրային բանկերի միջոցով Հայաստանի Հանրապետություն փոխանցումների ծավալը կազմել է 132 մլրդ դրամ (քանակը` 546495), որը 10 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ` նշված համակարգերով ստացված միջոցների ծավալը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 20 մլրդ դրամով:

Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 242 հազ. դրամ. 2009թ. երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 11 հազ. դրամով:

Միևնույն ժամանակ, ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են մոտ 45 մլրդ դրամ. նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ նվազել են 51%-ով (47 մլրդ դրամով), իսկ մեկ վճարման միջինը կազմել է 2.1 մլն դրամ, որը նվազել է 1.5 մլրդ դրամով: Նշենք նաև, որ  բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումները արտասահման կազմել են 56 մլրդ դրամ. նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 29%-ով (23 մլրդ դրամով):

ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով (SWIFT-ի, տելեքսի, ֆաքսի միջոցով) Հայաստանի Հանրապետություն կատարված համախառն փոխանցումների ծավալը 2010թ. երրորդ եռամսյակի ընթացքում կազմել է 788 մլրդ դրամ, իսկ քանակը`38505 փոխանցում: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 20 մլն դրամ. նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավելացել է 22%-ով:

30/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.36
Եվրո (EUR)
433.76
-0.37
Ռուբլի (RUR)
4.6501
+0.0216
Լարի (GEL)
139.96
+0.12
54672
+630
Արծաթ
822.91
+6.91