Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ  ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
29/11/2010 10:19
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն նոյեմբերի 27-ին մասնակցել է «Եվրոպական հեռանկարները «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում և Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» 6-րդ համաժողովին։ Այն կազմակերպվել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից` Հայաստանում ԵՄ պատվիրակության և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի օժանդակությամբ։ Ամեն տարի կազմակերպվող համաժողովի շրջանակում փորձագետներին ու հասարակությանն է ներկայացվում ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման գործընթացը` նպատակ ունենալով նպաստել Հայաստանում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը։

Տիգրան Սարգսյանը կառավարության անունից ողջունել է համաժողովի մասնակիցներին և ընդգծել ԵՄ-ի հետ համագործակցության կարևորությունը ՀՀ պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, տնտեսական զարգացման, եվրոպական երկրների հետ արտաքին առևտրի ընդլայնման և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում։

Վարչապետ Սարգսյանը խոսել է ԵՄ-ի հետ համագործակցության խորացման հեռանկարների մասին` նշելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման արդյունքում հայաստանյան հասարակության ինքնակազմակերպումը պետք է համահունչ լինի ժամանակակից Եվրոպայի ինքնակազմակերպմանը: 

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրներին։ Նրա խոսքով` անհրաժեշտ է, որպեսզի ոչ պետական հասարակական կազմակերպություններն ունենան էական դերակատարություն. «Քաղաքացիական հասարակության հենքը կազմում են մարդիկ, ովքեր իրենց տնտեսական, ընտանիքի ու սեփական ապագան ինքնուրույն են կառուցում և հիմնվում են սեփական ուժերի ու կարողությունների վրա»։ Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսի դերը քաղաքացիական հասարակություն կառուցելու գործում։ 

Այնուհետև վարչապետը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2