Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 1.6% ԳՆԱՃ
30/11/2010 12:28
Կիսվել

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է 1.6% ԳՆԱՃ

2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6% գնաճ, ինչը հիմնականում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 3.1% գնաճի արդյունք է: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% նվազում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից`  2010թ. նոյեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 107.5%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 110.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.5%, ծառայությունների սակագներինը՝ 104.4%:

2010թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.7%, ինչը 0.3 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4%): 2010թ. նոյեմբերին 2009թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`113.9%, ոչ պարենային ապրանքներինը`105.5%, ծառայությունների սակագներինը` 104.6%, իսկ հունվար-նոյեմբերին 2009թ. հունվար-նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 108.1%, 108.1, 110.1 և 107.0%:

Միևնույն ժամանակ, 2010թ. նոյեմբերին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 135.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 135.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 126.0%, ծառայությունների սակագներինը՝ 140.2%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2010թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.4-2.6%-ով, այդ թվում, մայրաքաղաքում գնաճը կազմել է 1.4%:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2