01/12/2010 16:13
ԻՐԱՆԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պետ Արդեշիր Մոհամմադիի գլխավորած պատվիրակությունը: Նրանց այցը կազմակերպվել է տարեսկզբին Հայաստանում մեկնարկած Սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է լայնածավալ միջոցառումներ սահմանային երկկողմ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև մաքսակետերում ծառայություն իրականացնող համապատասխան գերատեսչությունների համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Պատվիրակության անդամները նախ պաշտոնական հանդիպում են ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար կազմի հետ, ստորագրել երկկողմ համագործակցության փաստաթղթեր, այդ թվում համաձայնագիր` տեղեկությունների փոխանակման վերաբերյալ, ապա մեկնել հայ-իրանական սահման` Մեղրիի մաքսակետ` տեղում ծանոթանալու ծրագրի շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին. «Մաքսային հարցերով համագործակցության առումով Իրանը Հայաստանի ակտիվ գործընկերն է համարվում: ՀՀ վարչապետի` այս տարի Թեհրան կատարած պաշտոնական այցի ժամանակ քննարկվել էին հայ-իրանական սահմանակետի բարեփոխման հարցերը և իրանական կողմին առաջարկվել էր այցելել Հայաստան»,- լրագրողներին փոխանցել է Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանը:
Սահմանների համալիր կառավարման շրջանակներում վրացական կողմի հետ արդեն իսկ սկսվել են աշխատանքները հայ-վրացական սահմանակետերում: Հաջորդ քայլը հայ-իրանական սահմանային անցակետի բարեփոխումն է և այստեղ նույնպես համալիր կառավարման համակարգի ներդրումը. «Այս դեպքում սահմանը հատողն ընդամենը մեկ անգամ է մաքսային հայտարարագիր ներկայացնելու` միայն ելքի ժամանակ, որն արդեն ավտոմատ կերպով կփոխանցվի մուտքի մաքսային մարմնին: Այսինքն` պարզեցվելու է հայտարարագրման գործընթացը, սակայն զուգահեռաբար խստացվելու են զննման ընթացակարգերը` մաքսանենգությունից և ապրանքների ապօրինի շրջանառությունից խուսափելու նպատակով», -ասել է Կարեն Բեգլարյանը:
22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
Արծաթ
765.23
-36.68
19:11 22/06/26
18:26 22/06/26
17:50 22/06/26
