Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
15/07/2021 21:59
Կիսվել

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

Ամերիաբանկը Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2021 թ. Տարվա լավագույն բանկ մրցանակին:

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցած տպավորիչ առաջընթացի համար: Կազմակերպիչների խոսքով, հաշվի է առնվել Բանկի  շահութաբերության զգալի բարելավումը, կայուն աճը, նորարարական բանկային ծառայությունների շարունակական ներդրումը, ռազմավարական փոխհարաբերությունները և թվայնացմանն ուղղված ակտիվ գործունեությունը:

Նշենք, որ Euromoney ամսագրի այս անվանակարգում Ամերիաբանկը հաղթող է ճանաչվում արդեն 8-րդ անգամ:

Այս տարին առանձնահատուկ էր այն առումով, որ մրցույթի մասնակցության համար ստացվել են ռեկորդային թվով դիմումներ:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով. «Մենք շատ հպարտ ենք, որ այսպիսի դժվար ժամանակներում արժանացել ենք այս հեղինակավոր մրցանակին: Չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, մեզ հաջողվեց վերահաստատել մեր  դիմացկունությունն ու կայունությունը և պահպանել մեր բարձր ցուցանիշները: Մենք  մշտապես հավատարիմ ենք մեր ռազմավարական նպատակներին ու շարունակելու ենք անել առավելագույնը` մեր միասնական նպատակների իրագործման համար»:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ameriabank.am:

Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության “Euromoney” հեղինակավոր ամսագիրն  արդեն 50 տարի անընդմեջ  լուսաբանում է միջազգային ֆինանսական կյանքը՝ հանդիսանալով ոլորտի առաջատար պարբերական: Ամեն տարի ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության գնահատման գործընթաց, որի արդյունքները  համարվում են վստահելի և կարևորագույն չափանիշ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք պաշտոնական կայք:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33