
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT20214118 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 25/11/10
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել 20 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT20214118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 166 մլն 925 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 066 մլն 925 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 969 388 916 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.1200 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.2000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և գանձապետական պահառուն: