Բիզնես

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
2011-ԻՆ ԵՎՍ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ «ՀԱՏԻՍ ԵՐԵՎԱՆ» ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻՆ
02/12/2010 17:35
Կիսվել

2011-ԻՆ ԵՎՍ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ «ՀԱՏԻՍ ԵՐԵՎԱՆ» ԲԱՍԿԵՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻՆ

ՎիվաՍելՄՏՍը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ «Միկա» մարզադահլիճում տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացքում ՎիվաՍելՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, «Հատիս Երևան» ակումբի խորհրդի անդամ Հրաչյա Ռոստոմյանը և ակումբի նախագահ Սուրեն Զոհրաբյանը հայտարարեցին ՎիվաՍելՄՏՍի և «Հատիս Երևան» բասկետբոլային ակումբի միջև կնքված մեկամյա պայմանագրի, ինչպես նաև ակումբի` 2011-ի ծրագրերի մասին:

Լեգենդար «Հատիս» թիմը հաջողության մեծ ցուցանիշ ունի և հպարտության աղբյուր է ամբողջ ազգի համար: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հովանավորությունը կխրախուսի ՙՀատիս Երևան՚ բասկետբոլային ակումբին` շարունակելու անցյալի ավանդույթները, կատարելագործելու հմտությունները և հետագա խաղերի ընթացքում վերահաստատելու առաջատարի դիրքերը:

ՎիվաՍելՄՏՍը` որպես Հայաստանի ապագայի համար հոգ տանող պատասխանատու կազմակերպություն, հավատացած է, որ այլ սպորտաձևերին զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել նաև բասկետբոլի վարկանիշը` խրախուսելով հայ երիտասարդներին և սպորտով հետաքրքրվողներին զբաղվելու պրոֆեսիոնալ սպորտով և վարելու առողջ ապրելակերպ: ՎիվաՍելՄՏՍը ջանում է նպաստել Հայաստանում սպորտի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդները սիրեն սպորտը և զերծ մնան թմրադեղեր, ծխախոտ և ոգելից խմիչքներ օգտագործելուց:

Այս կապակցությամբ Սուրեն Զոհրաբյանն ասել է. «Հատիսի հաջող ելույթներին հաջորդած մեկ տարվա ընթացքում ավելի, քան 5000 երեխաներ և պատանիներ սկսել են զբաղվել թիմային տարբեր սպորտաձևերով, ինչը մեծ խթան է մեր ազգի առոջ ապրելակերպի համար: Երկրում կորպորատիվ պատասխանատվության բնագավառում խոշորագույն նախագծեր իրականացնող ՎիվաՍելՄՏՍի հետ ակումբի համագործակցությունը «Հատիսի» հետագա հաջողությունների գրավականն է»:

«Այս թիմը տիրապետում է  մեծ կազմակերպվածության, ուժի, բարձր վարպետության և գեղեցիկ խաղի, իսկ ճկունությունը և հաղթելու արդարացի մղումը մոտ են Հայաստանի առաջատար բջջային օպերատորի գաղափարախոսությանը: Դուք կարող եք մրցել աշխարհի լավագույն թիմերի հետ և հաղթել: Եվ դա ոչ այն պատճառով, որ մենք ենք ակումբի հովանավորը, այլ այն, որ ամբողջ ազգը հավատում է ձեր հաղթանակին»,ասուլիսին ներկա գտնվող թիմի անդամներին ասաց ՎիվաՍելՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայաստանը կարող է հպարտանալ սպորտի բնագավառում արձանագրած բազմաթիվ հաջողություններով, իսկ մեր երկրի գործարար հատվածը պետք է ամեն կերպ աջակցի հայ մարզիկներին` կատարելության հասնելու գործում: Այսպիսով մենք հայ մարզիկներին  կարող ենք մղել հաղթանակի ձգտման և ջանք չենք խնայի աջակցելու նրանց` այդ ձգտումն իրագործելու համար»,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍելՄՏՍի և «Հատիս Երևան» ակումբի համագործակցությունն իր ներդրումը կունենա Հայաստանում թիմային ոգու բարձրացման և բասկետբոլում դրա ներուժի օգտագործման գործում: ՎիվաՍելՄՏՍը հուսով է, որ նման նշանակալի ներդրումը Հայաստանի լեգենդ «Հատիս» կանանց բասկետբոլային թիմին կոգեշնչի պատվով ներկայացնելու մեր երկիրը միջազգային մրցաշարերում:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6