03/12/2010 14:31
ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 9.5%-ՈՎ
2010թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 472.2 մլն. դոլար: Ցուցանիշը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է է 9.5%-ով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` այս նույն ժամանակահատվածում տնտեսության իրական հատվածում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 348.7 մլն. դոլար` նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 9.3%-ով:
2010թ. հունվար-սեպտեմբերին իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների 35.12%-ը, իսկ ուղղակի ներդրումների 24.64%-ն ուղղվել են էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ: Միևնույն ժամանակ, ուղղակի ներդրումների 42.07%-ն իրականացվել է հեռահաղորդակցության, իսկ 6.68%-ը` ցամաքային տրանսպորտի գործունեության և խողովակաշարերով փոխադրումների ոլորտներում:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
