ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 38.6%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 38.6%-ով և կազմել 98240 տոննա:
Միևնույն ժամանակահատվածում ցինկի խտանույթի արտադրության ծավալներն աճել են 110%-ով և կազմել 11038 տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները չեն փոփոխվել և կրկին սահմանվել է 7106 տոննա ցուցանիշը: Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալներն աճել են 0.8%-ով և կազմել 4268 տոննա, իսկ կոնվենտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են 8.5%-ով և կազմել 6194 տոննա: