ՀՀ ԿԲ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
2010թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,877,383 ԱՄՆ դոլար 360.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջինփոխարժեքով, եւ վաճառվել 82,568,715 ԱՄՆ դոլար 361.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 359.35 դրամմեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 359.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: