Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Կասպերսկին Երևանում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար
23/07/2021 16:13
Կիսվել

Կասպերսկին Երևանում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար

Կիբեռանվտանգության  ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերությունը հուլիսի 22-ին Երևանում Հայաստանի առաջատար ընկերությունների համար առաջին անգամ երկրում անցկացրել է Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների կիբեռանվտանգության ուսուցման սեմինար։

Սեմինարին մասնակցել են Հայաստանի բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի, բջջային կապի և ինտերնետի օպերատորների, տեղեկատվական տեխնոլոգիաների, խորհրդատվական, արդյունաբերական և առևտրային ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման և տեղեկատվական անվտանգության ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները։

Միջոցառման բացումը կատարել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ  Արմեն Կարապետյանը։ Սեմինարին բանախոսել է «Կասպերսկի» ընկերության Security Awareness ուղղության ղեկավար Ելենա Մոլչանովան, որը ներկայացրել է կազմակերպությունների աշխատակիցներին կիբեռանվտանգության ուսուցման Kaspersky Automated Security Awareness Platform­ի կիրառման մեխանիզմները, հնարավորությունները և արդյունավետության չափանիշները։ Նա անցկացրել է նաև «Ինչպե՞ս չընկնել կիբեռխարդախների ծուղակը» ուսուցողական խաղը, որի ընթացքում սեմինարի մասնակիցները սեփական օրինակով համոզվել են, թե ինչպես կարելի է սկսել կիբեռանվտանգության ուսուցումը, նաև տեղեկացել են ամենավառ օրինակների մասին, թե ինչպես է աշխատակցի սխալը հանգեցրել մեծ խնդիրների։

«Կազմակերպությունների կիբեռանվտանգության արդյունավետ ապահովման գործում առանցքային դեր է խաղում մարդկային գործոնը։ Շատ հաճախ կիբեռանվտանգության կանոնները չիմացող աշխատակիցների սխալների պատճառով կազմակերպությունները կրում են բազմամիլիոնանոց վնասներ ֆինանսների, արժեքավոր փաստաթղթերի և հեղինակության կորստի հետևանքով։ Կիբեռանվտանգության ոլորտի պատշաճ ուսուցման համար «Կասպերսկի» ընկերությունն ստեղծել է Kaspersky Automated Security Awareness Platform (K-ASAP) պարզ առցանց գործիքը՝ www.k-asap.am, որը կօգնի սեմինարին մասնակից կազմակերպությունների աշխատակիցներին տիրապետել կիբեռանվտանգության հմտություններին և կոչված է պաշտպանելու կազմակերպությունների բիզնեսը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Սեմինարի մասնակիցներն ունեցել են կիբեռանվտանգության և ոլորտի ուսուցման վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը ինտերակտիվ քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28